Իրանը հրթիռային հարված է հասցրել Սիրիայի ուղղությամբ
Իրանցի զինվորականները հրթիռային հարված են հասցրել Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության համար պատասխանատուների ուղղությամբ Սիրիայում Եփրատ գետի արևելյան հատվածում: Այս մասին հաղորդում է Press TV-ն՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահակախմբի կորպուսի հետ կապ ունեցող Sepah News պորտալին: Պորտալի տեղեկությունների համաձայն՝ հրթիռային հարվածի հետևանքով ոչնչացվել են մեծ թվով ահաբեկիչներ, կան նաև տուժածներ:
