Գյումրին ամբողջովին վերականգնելու համար ունենք բազմաթիվ ծրագրեր․ Արարատ Միրզոյան

Գյումրին սեպտեմբերի 30-ին նշում է Քաղաքի օրը: Հանրապետության երկրորդ քաղաքի օրվան նվիրված տոնակատարություններին այսօր մասնակցել է նաև փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։ Խոսելով Գյումրու մասին, Միրզոյանը նշել է, որ այս քաղաքի հետ կապված մեծ երազանք ունի․ «Ուզում եմ, որ Գյումրին այլևս երբեք խեղճ չլինի և Գյումրիին վերադառնա իր ամբողջական կենսուրախությունը, աշխուժությունը, հումորը, սրամտությունը՝ չնայած դա երբեք չի պակասել ու որը միշտ իրեն հատուկ է եղել: Գյումրին պետք է կարողանա ամբողջովին շտկելիր մեջքը, իսկ դրա համար կան բազմաթիվ ներդրումային ծրագրեր»։ Քաղաքի օրվան նվիրված միջոցառումների ծրագիրը այս անգամ փոքր ինչ փոփոխված էր։ Օրը մեկնարկեց Գյումրու բոլոր արձանների լվացմամբ, այնուհետև դիմավորեցին Երևանից գնացքով եկած հյուրերի, ողջ օրը քաղաքում հնչում է ադզագրական երգ ու պար։