Ո՞վ է Նիկոլ Փաշինյանին նվիրել «հեղափոխական» հեծանիվը (տեսանյութ)
Այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատավայր գնաց հեծանիվով: Հեծանիվը վարչապետի պաշտոնավարման հարյուր օրվա կապակցությամբ նվիրել է հեծանվորդ և հեծանիվների մասնագետ Էմիլ Ասատրյանը: Ֆեյսբուքյան տեսանյութով նա պատմել է, որ այդ հեծանիվը ձեռք է բերել 2 տարի առաջ մի ֆրանսիացուց, ով քշելով այն՝ եկել հասել է Հայաստան:
