«Նորմալ, դրական տպավորություն թողեց». Փաշինյանը՝ Իլհամ Ալիեւի մասին

Իլհամ Ալիեւը կրթված մարդու տպավորություն թողեց: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Դուշանբեում Ադրբեջանի նախագահի հետ կարճատեւ զրույցից ստացած տպավորությունների մասին: «Նորմալ, դրական տպավորություն թողեց: Նորմալ զրուցել ենք, քաղաքակիրթ զրույց է եղել: Կրթված մարդու տպավորություն թողեց»,- հայտնեց Փաշինյանը՝ նշելով նաև, որ վստահ չէ, թե Ադրբեջանի ղեկավարությունը կհետեւի այդ պայմանավորվածությանը: «Վստահ չեմ, բայց խնդիրն այն է, որ նույնիսկ այդ պարագայում ես շատ կարեւոր եմ համարում ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախ՝ կարեւոր է այդ կոնտակտը, որը մենք պայմանավորվել ենք հաստատել, եւ մենք նաեւ վաղը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին կտեղեկացնենք, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության միջեւ՝ մշտական կապ հաստատել»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը: