Խոշոր ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. 25–ամյա վարորդը BMW-ով բախվել է կայանված Audi Q7-ին և Mercedes ML-ին

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 25-ամյա Նորիկ Մելքոնյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում՝ Երևանի վարչական տարածքում, իր վարած BMW մակնիշի 35 QN 194 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բաժանարար գոտու բետոնե հատվածին, այնուհետև առաջ ընթանալով՝ դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել կայանված վիճակում գտնվող Audi Q7 մակնիշի տրանզիտ համարանիշներով և Mercedes ML մակնիշի 35 RX 067 համարանիշի ավտոմեքենաներին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն դեպքի վայր ժամանած Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել BMW-ի վարորդին, ով հրաժարվել է բժշկական օգնությունից, հայտարարելով, որ ինքն իրեն լավ է զգում: Դեպքի վայր են ժամամնել Երևանի ճանապարհային ոստիկանության և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները, որտեղ էլ պարզվել է, որ վթարի փաստով պետք է զբաղվի Երևանի ճանապարհային ոստիկանությունը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հրթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Գ. Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև Ինգո Արմենիա ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Ոստիկանությունը պարզում է կայանված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 73 անգամ
Լրահոս
«Էս թռա՞ծն է քո պաշտպանած եպիսկոպոսը»․ Սյուզի Բադոյան #ՈՒՂԻՂ. «Պատժից առաջ Նիկոլենք պեռաշկի են լափում. թող սպասե՛ն». Խաչիկ Մանուկյան (video) Անշարժ գույք՝ զբոսայգու դիմաց․ ՔՊ-ականների, Էդուարդ Բաբայանի և արտոնյալ գործարարի կապը. Hetq.am Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին Հարությունյանը շփոթում է ազգայնականությունը ազգայնամոլության հետ․ Սասունյան Հորմուզի նեղուցը կաթվածահար վիճակում է Այս կադրերը դաժան հիշեցում են մեր սեփական հողում տեսած ցեղասպանական պատկերների․ Վարդանյան 2025-ի օգոստոսից ադրբեջանական նոր դիրքի տեղակայում կա Հայաստանի տարածքում, ինչը ՔՊ-ն թաքցնում է. Արման Թաթոյան Կանադան զղջումով է աջակցում Իրանին hասցվող hարվածներին. Մարկ Քարնի Ըստ Բաքվի բարբարոսական վարչախմբի աղբյուրների՝ արհեստածին Ադրբեջանը հավանաբար լրացուցիչ զnրակազմ է տեղակայել Իրանի հետ սահմանին․ Վարդան Ոսկանյան Լոռիում թալանել են մարզում հայտնի դիահերձարանի աշխատակցի բնակարանը Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը կսկսվի չորեքշաբթի երեկոյան և կտևի երեք օր «Դեպորտ արված» դիվանագիտություն Առանց հավատքի նույնիսկ ամենաճոխ կյանքը հոգևոր ամայություն է, իսկ առանց Աստծո ապրած օրերը՝ անիմաստ վատնում. Տեր Աբրահամ Ընդդիմադիրները պիտի իրենց մեջ ուժ գտնեն և դադարեցնեն միմյանց վրա անպտուղ և քայքայիչ հարձակումներն ու մերկանտիլ շահերի սպասարկումը. Վահե Հովհաննիսյան Եվրոպական մայրաքաղաքներն աստիճանաբար ներքաշվում են Իրանի հետ առճակատման մեջ՝ ոչ թե գաղափարական նկրտումներից, այլ չոր հաշվարկից ելնելով. Զաքարյան «Չայնիի ոլորաններ»-ում 3 ավտոմեքենա է բախվել «Մաղթում ենք ուժ և կորով Ձեր առաջնորդության հայրենանվեր և եկեղեցանվեր աստվածահաճո առաքելության մեջ». Հովնան Սրբազանի ծննդյան օրն է #ՈՒՂԻՂ․ Իրանը վտանգի տակ է, բայց Թրամփը դեռ զղջալու է․ Արամ Սարգսյան (video) Էլեկտրամատակարարումը կդադարեցվի Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը․ Փաստինֆո Իսրայելը Լիբանանում բնակելի համալիր է թիրախավորել․ կան զոհեր ԱՄՆ-ն ռազմական գործողություններ է սկսել նաև Էկվադորում Եպիսկոպոսաց ժողովը անպայման տեղի կունենա. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am