Մոլդովայի վարչապետը պահանջել է, որ ռուսական զորքերը դուրս գան երկրից
Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից պահանջել է երկրի տարածքից ռուսական զորքերի դուրսբերում: «Այս հեղինակավոր ամբիոնից ևս մեկ անգամ կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը վերջ տալ ապօրինի ու սադրիչ գործողություններին՝ վերականգնելով երկրի տարածքից ռուսական զորքերի դուրս բերման գործընթացը»,-ասել է վարչապետը: Երկրի նախագահ Իգոր Դոդոնն ու վարչապետը տարածաձյանություններ ունեն, որովհետև նախագահը ռուսամետ է, իսկ կառավարությունն ու խորհրդարանի մեծամասնությունը՝ արևմտամետ:
