Էրդողանի ժամանումից քիչ առաջ բողոքի ակցիա է սկսվել Գերմանիայում
Գերմանիայի Քյոլն քաղաքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ժամանումից քիչ առաջ բողոքի ակցիա է սկսվել՝ ընդդեմ նրա այցի: Ինչպես տեղեկացնում է DW.com-ը, ավելի քան 1000 մարդ է հավաքվել շաբաթ առավոտյան Քյոլնի կենտրոնում՝ Ռեյնի ափին: Որոշ մասնակիցներ վանկարկում են «Էրդողանն ահաբեկիչ է»: Ոստիկանության տվյալներով՝ ցույցը խաղաղ է անցնում, լուրջ միջադեպեր չեն գրանցվել: WDR հեռուստատեսության տվյալներով՝ ակցիային մասնակցում է շուրջ 1200 մարդ՝ սպասվածից զգալիորեն քիչ: Ենթադրվում էր, որ ցույցին մինչև 10 000 մարդ կմասնակցի:
