Նիկոլ Փաշինյանն աշխատանքի է գնում հեծանիվով
«Զբաղվե՛ք առողջ ապրելակերպով»,- այսօր վաղ առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմելով ժողովրդին, կոչ արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարական առանձնատների տարածքից հեծանիվով մեկնելով աշխատանքի՝ ՀՀ կառավարություն. «Հեծանիվով՝ աշխատանքի: (Տեսեք է՜, սաղավարտս մոռացել եմ տանը: Ներողություն եմ խնդրում այս կոպիտ սխալի համար): Նա շնորհակալություն հայտնեց այն քաղաքացուն, ով օգոստոսի 17-ին հեծանիվն իրեն է նվիրել՝ ափսոսալով, որ վերջին մեկ շաբաթում Հայաստանում չգտնելով՝ հնարավորություն չի ունեցել մարզվելու և այժմ լրացնում է պակասը։
