Դիլիջանի թունելով երթևեկությունը սահմանափակումներով վերականգնվել է
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Դիլիջանի թունելում այրված ծանրաքաշ բեռնատարը հեռացվել է թունելից: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանասպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, այս պահին թունելով երթևեկությունը սահմանափակումներով վերականգնվել է, սակայն լուսավորությունը բացակայում է: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
