Հաղթանակն անձամբ Նիկոլ Փաշինյանինը չէ . Սասնա Ծռեր
Սասնա Ծռեր կուսակցության հիմնադիր համագումարին Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ Ազգային ժողովը պետք է ժողովրդի կամքով ցրվի, իսկ եթե կարիք լինի կարճաժամկետ կտրվածքով ընտրվի նոր խորհրդարան, որը անցումային ժամանակաշրջանում կապահովի պետության բնականոն գործունեությունը: Նա նշեց, որ մինչեւ նոր խորհրդարանի ձեւավորումը Սասնա Ծռերը կսատարեն վարչապետ Փաշինյանի կառավարությանը, որից հետո դասական քաղաքական մրցակցային իրավիճակում կորոշեն ՝ ինչպես վարվել: «Վերահսատատում ենք մեր սկզբունքը, որ մինչեւ ԱԺ-ի ձեւավորումը բնականաբար, պետք է թիկունքը պահենք, որովհետեւ մեր ժողովրդի հաղթանակն է դա, անձամբ Նիկոլ Փաշինյանինը չէ, այլ մեր բոլորինն է»,-նշեց Վարուժան Ավետիսյանը:
