Ղըրղըզստանում ոստիկաններին աշխատանքից ազատել են
Ղըրղըզական Քըրչըն կիրճում խցանում է առաջացել, որում Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանը շատ ժամանակ է կորցրել։ Այդ մասին գրում է avtoblog.ua-ը։ Էրդողան ամուսինները ժամանել են քոչվորների համաշխարհային խաղերին: Նշվում է, որ առաջացած խցանումը ազդել է պաշտոնական պատվիրակության ժամանակացույցի վրա, ինչի արդյունքում հետաձգվել է պատվիրակության թռիչքը երկրից։ Դեպքի առթիվ Ղըրղըզստանի ՆԳՆ-ը ծառայողական հետաքննություն է անցկացրել և ոստիկանության 3 բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվել են իրենց աշխատանքից։
