Առանձնակի դաժանությամբ սպանություն Երևանում. 32-ամյա տղան մսագործի մեծ դանակով, բազմաթիվ հարվածներով տան ննջասենյակում սպանել է 61-ամյա հորը

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել և քաղաքացին հայտնել է, որ հայրը՝ 61-ամյա Վարուժան Մկրտչյանը երեկվանից գտնվում է մյուս տղայի՝ 32-ամյա Տարոն Մկրտչյանի տանը, սակայն ոչ մի տեղեկություն չունեն նրանցից, հեռախոսազանգերին հայրն ու եղբայրը չեն պատասխանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները պարզում են, որ հայր և որդի Վ. և Տ. Մկրտչյանները վարձակալական հիմունքներով բնակվում են Դավիթաշեն 2-րդ թաղամասի 26 շենքի 50-րդ բնակարանում: Երևան քաղաքի ոստիկանները մեկնելով նշված հասցե, ննջասենյակում հայտնաբերում են գլխի, կրծքավանդակի, ուսերի մասում կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ վնասվածքներով Վ. Մկրտչյանի դին: Մինչ դեպքի վայրում կաշխատեին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննիչ Կարապետյանի գլխավորությամբ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները տաք հետքերով Վ. Մկրտչյանին սպանելու կասկածանքով հայտնաբերում են Տ. Մկրտչյանին, ով բերման է ենթարկվում ոստիկանություն, այնուհետև տեղափոխվում է քննչական բաժին և քննիչի որոշմամբ ձերբակալվում: Փաստի առթիվ ՀՀ քր.օրի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանության Երևանի վարչության քրեական հետախույզները հայտնաբերել են նաև հանցագոծության գործիք հանդիսացող մսագործի մեծ դանակը, որը քննիչի որոշմամբ առգրավվել է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
12 անձ տեղափոխվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն՝ սուր աղիքային վարակ ախտորոշմամբ Այս մարդկանց ներկայությունը, հուշում է, որ մի քանի տարի հետո Կոնդն են վաճառելու` միգուցե արևմտյան պողոտա անվան տակ. Սարհատ Պետրոսյան #ՀԻՄԱ․ «Ո՞վ էր ուզում գնդակահարել Նիկոլ Փաշինյանին»․ Խաչիկ Մանուկյան (video) 1 միլիոն դրամ տուգանք և վնասի փոխհատուցում Ձերբակալված գործարար Արայիկ Ամիրխանյանը չի ընդունում մեղքը Սաթի Սպիվակովայի դուստրը բարձրացել է Արարատ լեռը և իր որդուն անվանել Մասիս ՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանը բարելավել է դիրքերը «Ադրբեջանի պատժամիջոցների վերանայման մասին» օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ Կոնգրեսում. ՀՅԴ #ՀԻՄԱ․ «Ասեմ՝ ինչու է թուրքերով ապրող Արամ Զավենի Սարգսյանը որոշել սպանել Սամվելյանին»․ Փոստանջյան (video) Փաշինյանի հերթական աբսուրդը․ ինչու՞ են հանել Մասիս սարը կնիքի վրայից (video) Գագիկ Սուրենյանը՝ Սև ծովից Հայաստանին մոտեցող ակտիվ ցիկլոնի մասին (video) #ՀԻՄԱ․ Կասեմ հիմա՝ Նիկո՛լ, ոնց շանս չունես վերարտադրվելու․ Արամ Սարգսյան (video) Փաշինյանը նորից իրար խառնվեց, երբ խոսք գնաց ՔՊ-ի հարստացածների մասին (video) Փաշինյանը խոսեց հայ գերիների մասին Իշխանությունները խախտել են զոհված քաղաքացիների կյանքի իրավունքը․ Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ վճիռը ՔՊ-ի ներսում կանայք իրար դե՞մ են դուրս եկել․․․ Անահիտ Մանասյանը՝ ներսում տիրող իրավիճակի մասին (video) Փաշինյանը՝ Ալեն Սիմոնյանի և Հայկ Սարգսյանի կոնֆլիկտի մասին (video) Մինչև հաղթանակ մնացել է 268 օր. Սարգիս Կարապետյան Աբխազիայի հայերն ընդգրկվել են ազգամիջյան և միջկրոնական հարաբերությունների նախագահական խորհրդի կազմում Թուրքմենչայի պայմանագրի 200-ամյակը պետք է մեծ շուքով նշել. Մհեր Ավետիսյան Ադրբեջանի տնտեսական աճը դանդաղում է, Հայաստանն ու Վրաստանն առաջընթաց են գրանցում. ՀՔՆԱԿ Աբսուրդային վիճակ է մեզ մոտ․ քաղաքապետարանը իր վրայից ցրում ա (video) 21 անհետ կորած զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300 հազարական դրամի աջակցությունը ՀՀ-ում հեղուկ վառելանյութի լցավորման կայանների անվտանգության միասնական համակարգ կստեղծվի Վեդրոն, քարը, ցեխ ենք անում, վերջում ասում ենք՝ բա շուշաբանդը որտե՞ղ է. Փաշինյանը՝ մետրոյի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am