Եթե գտնեք Անգլիայում մի ֆուտբոլիստ, որն ունի նման անձնագիր, ես ներողություն կխնդրեմ իմ ասածների համար. Արման Նավասարդյան

Վերջին մի քանի օրերին բուռն քննարկումների առիթ է հանդիսացել Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու մասին խոսակցությունները։ ԱԳՆ-ն չի հաստատել այդ տեղեկությունը, միայն նշել է, որ չեղարկվել է տարբեր անձանց տրված շուրջ 254  դիվանագիտական անձնագիր։ ԼՈւՐԵՐ․com-ը դիվանագիտական անձնագրի տրամադրման թեմայի շրջանակներում զրուցեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ, որը պարզաբանեց թե ինչ է դիվանագիտական անձնագիրը և ովքեր կարող են այն ունենալ։ «Միջազգային օրենքներով, 19-րդ դարից գոյություն ունեցող պրակտիկա է՝ դիվանագետներին, դիվանագիտությամբ զբաղվողներին՝ դեսպանություն և նաև հյուպատոսություն, տրվում է դիվանագիտական անձնագիր։ Դա անձի պարտականությունների ստիմուլիկա է և որոշվում է, որ այդ մարդը զբաղվում է դիվանագիտությամբ այլ երկրներում գտնվելու ժամանակ, և տալիս են այդ անձնագիրը։ Իսկ նրա գործառույթների կանոնակարգումը որոշվում է Վիեննայի 61 թվի կոնվենցիայով, որի ամենագլխավոր կետն է՝ դիվանագետն, ունենալով այդ անձնագիրը, ստանում է անձեռնամխելիության կարգավիճակ։ Այսինքն՝ երկրի օրենքները նրա վրա չեն ազդում, նա ազատվում է բոլոր տեսակի հարկերից։ Անձեռնմխելիությունը այդ անձնագրերը ունենալու դեպքում տարածվում է ոչ միայն ֆիզիկական անձի վրա, այլ նաև նրա ընտանքի անդամների, նրա ունեցվածքի վրա։ Սա շատ օրենքների ենթարկվող և օրենքներով կանոնակարգվող խնդիր է. տվյալ անձնագիրն ունեցողը դառնում է անձեռնմխելի։ Օրենքով այդ անձնագիրը կարող է ունենալ միայն ու միայն  դիվանագետը, սկսած դեսպանից, վերջացրած ամենացածր աստիճանով՝ ատաշեով»,-ներկայացնելով դիվանագիտական անձնագրի էությունը՝ ասաց Ա․ Նավասարդյանը։ Արտակարգ և լիազոր դեսպանը նշեց, որ նման բան աշխարհում չկա, որ պետական աշխատողները նման անձնագիր ունենան, որովհետև դա շատ պարտավորեցնող փաստաթուղթ է։ «Մենք քանի որ ամեն ինչում շատ օրիգինալ ենք՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակից՝ խախտել ենք այդ օրենքը։ Դիվանագիտական անձնագիր տվել են ոչ միայն դիավանգետներին, այլև արտասահման չգնացող, մշտապես չաշխատող ծառայողներին, նախարարներին, նախարարի տեղակալներին։ ՌԴ-ն ևս նման օրենք ունի։ Իր նախարարներին նա տալիս է դիվանգիտական անձնագիր, բայց մեզ մոտ այդ ցուցակն այնքան է աղավաղվել, որ դուրս է եկել իր նորմալ սահմաններից՝ հասնելով կրիմինալ աստիճանի։ Օրինակ՝ նման անձնագիր կարող է տրված լինեն քրեական հեղինակություններին»,-նշեց Ա․ Նավասարդյանը։

Հարցին՝  արդյո՞ք ճիշտ էր, որ Հենրիխ Մխիթարյանից վերցրին դիվանագիտական անձնագիրը, նա պատասխանեց․ «Շատ ճիշտ էր: Եվ այն, որ ասում են, որ նա ավելի շատ գործ է անում, քան ամբողջ դիվանագիտությունը կամ Արտգործնախարարությունը՝ պատասխանատու հայտարարություն է, որի համար մարդուն կարող են դատի տալ։ Ես Մխիթարյանին շատ եմ սիրում, բայց եթե նա դիվանագիտական անձնագիր չունենար, ոչ ոք նրան չէր արգելի երկրից երկիր տեղախափոխվել, և նա պակաս հայրենասեր չէր լինի, եթե չունենար դիվանագիտական անձնագիր։ Եթե գտնեք Անգլիայում մի ֆուտբոլիստ, որն ունի նման անձնագիր, ես ներողություն  կխնդրեմ իմ ասածների համար։ Այնպես որ՝ պետք է վաղուց հավաքեին»։ Ա․ Նավասարդյանի կարծիքով՝ պետականության երկար դարերի բացակայության և մշակութային խիստ ցածր կուլտուրայի նշաններ են և՛ անձնագրեր բաժանելը, և՛ հայկական իրականությունում առկա դիվանագիտական պետհամարանիշներով մեքենաների առկայությունը՝ տարբեր մարդկանց անունով։ Ըստ Նավասարդյանի՝ դա աղաղակող կոռուպցիա է։ «Սա ավելի շուտ փառասիրության հարց է։ Նախագահական ամբողջ ընտանիքը՝ հարսներով, փեսաներով այդպիսի անձնագիր ունեն։ Այն նաև իր մեջ պարունակում է լուրջ վտանգ՝ տալ մարդուն դիվանագիտական աձնագիր և ուղարկել արտասահման, որը ոչ մի կապ չունի դիվանագիտության հետ, և հանցանք կատարելու դեպքում տվյալ մարդուն տանեն ոստիկանություն, իսկ նա ո՛չ դեսպանատան, ո՛չ ԱԳՆ աշխատող է․ դա մեծ խայատառակություն կլինի ՀՀ համար»,-ասաց դեսպանը։ Ամբողջությամբ՝ lurer.com

դիտվել է 101 անգամ
Լրահոս
«Նիկո՛լ, այ ողորմելի՛, Քոչարյա՞նն էր ամբողջ օրը Կրեմլում, թե՞ դու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Խրտվիլա՛կ, ո՞նց լեզուդ պտտվեց՝ այդպիսի բան ասես»․ Անդրանիկ Միհրանյանի կոշտ խոսքը (video) #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Քանի՞ գերի հետը կբերի Մակրոնը․ Նաիրա Զոհրաբյան (video) Որտեղ ցեղասպանությունը անպատիժ է մնում, այնտեղ դառնում է հաջորդ հանցագործության խթան. Տեր Տիրատուր 6 զինվոր է զոհվել աֆղանական ուժերի հետ բախումների ժամանակ Հ1-ի տնօրենը հույս ունի Իսրայելի հարվածն Ադրբեջանին․ ի՞նչ է սպասվում․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Դատաստանից չե՛ք խուսափելու, սպասե՛ք․ Արա Աբրահամյան (video) Մեքենան բախվել է 53 համարի ավտոբուսին, խցանում է առաջացել Նիկոլի իրական վարկանիշը կարող եք հասկանալ կորտեժի պատճառով փակվող փողոցներում մեքենաների ռեակցիայից Ձեզ ասել եմ՝ Ալիևի «քա*ակն եք ուզում պաչել», շարվե՛ք Նիկոլի դիմաց․ Արշակ Կարապետյան (video) «Երբ այս տեսակը ստանում է իշխանություն, ամեն կերպ ոչնչացնում ու քանդում է այն ամենը, ինչը գոյություն է ունեցել մինչև իրեն». Արմեն Հովասափյան Հիմա հայտնեմ խայտառակ տեղեկություն Արթուր Աբրահամի մասին․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Էրեբունի վարչական շրջանում քաղաքացի է հանկարծամահ եղել Էրդողանը զորակցություն է հայտնել Թրամփին՝ ընթրիքի ժամանակ տեղի ունեցած հարձակման փորձի կապակցությամբ Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ․ պարզաբանում Արցախում վերացնելով հայկականը, Ադրբեջանը ձգտում է իրեն ապահովագրել միջազգային օրակարգի շրջադարձերից Չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում․ Լուսինե Թոմասյանը լքում է Հանրայինը Ընտանիքի անդամները նյութապես շահագրգռել են անձանց հավաքին մասնակցելու նպատակով. հարուցվել է քրգործ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն Իրանի հետ կապ ունեցող 38 նավ են կալանել շրջափակման սկզբից ի վեր #ՈՒՂԻՂ. Նիկոլին խաբել են․ 2400 հոգի արագ հետ են գնացել․ Հայկ Նահապետյան (video) Ջերմաստիճանը կնվազի 36 ժամ ջուր չի լինելու 2026-ի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները Արտակարգ դեպք՝ Երևանում․ հիվանդանոց է տեղափոխվել 59-ամյա տղամարդ․ կասկածյալը ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am