ՀՀԿ-ն հոկտեմբերի 15-ին հանրահավաք է՞ իրականացնելու. պարզաբանում է Աշոտյանը
Տեղեկություններն այն մասին, որ ՀՀԿ-ն հոկտեմբերի 15-ին հանրահավաք է իրականացնելու չեն համապատասխանում իրականությանը, այս մասին Facebook-յան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Խնդրում եմ լրատվական միջոցներին Հանրապետական կուսակցությանը վերաբերող լուրեր և նորություններ հրապարակելուց առաջ ճշտել դրանց իսկությունը ՀՀԿ գրասենյակից: Հավաքների ազատության սահմանադրական իրավունքից օգտվելու որոշման դեպքում ՀՀԿ-ն պատշաճ կերպով կիրազեկի հանրությանը՝ օրենքով սահմնաված կարգով», - գրել է նա:
