Նաիրա Զոհրաբյանը վճռական է տրամադրված

Նաիրա Զոհրաբյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց,որ Ավագանու ընտրությունների ժամանակ ԲՀԿ -ի կողմից առաջադրված թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հանդեպ օրեր շարունակ սոցիալական ցանցերում, կայքերում կոնկրետ տեղեկատվական ռեկետի, տեղեկատվական տեռորի ,կոնկրետ օգտատերերի ,ՔՊ-ի որոշ անդամների և ակտիվիստների ,որոշ նախարարության,իսկ ավելի կոնկրետ Սփյուռքի նախարարաության աշխատակիցների կողմից իրականացված արշավի,ովքեր ամենագռեհիկ վիրավորանքներն են հասցրել ,բոլորի հանդեպ քաղաքացիական հայցեր են ներկայացվելու քաղաքացիական դատարան: Փաստաբանը տեղեկացրեց,որ պահանջելու են հրապարակային ներողություն ,ինչպես նաև յուրաքանչուր քաղհայցի համար 1 միլոն դրամի փոխհատուցում:Փաստաբանի փոխանցմամբ,այդ գումարը փոխանցվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների ֆոնդին:Զուգահեռաբար նաև իրավական գործընթացներ են սկսվելու տարբեր միջազգային իրավական հարթակներում,այդ թվում Երոպական դատարանում, ներկայցվելով Նաիրա Զոհրաբյանի դեմ ուղղված բոլոր տեղեկատվությունը: Տիկին Զոհրաբյանն էլ ասաց,որ իր փաստաբանը ամեն ինչ ներկայացրել է,սակայն հավելեց.ՙՙԻնչպես նշել եմ իմ վճռականությանը,սկզբունքայնությանը և համառությանը որ ոք թող չկասկածի,սա այլևս իմ կյանքի գործն է և պետական տարբեր մակարդակնորում իմ դեմ կազմակերպված քարոզչական տեռորի բոլոր պատասխանատուները ենթարկվելու են խստագույն պատժի՚՚: