««Սասնա ծռեր»-ը լինելու է մեր պատկերացրած պետության հենասյուներից մեկը». Սեֆիլյան
«Սասնա Ծռեր» կուսակցությունը որդեգրում է ազգային առաքելությանը միտված և Առաջին Հանրապետության ժառանգորդության վրա հիմնված իրավաքաղաքական հայեցակարգ: «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ ասաց «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը: ««Սասնա ծռեր»-ը լինելու է մեր պատկերացրած պետության հենասյուներից մեկը: Ամեն բան, այդ թվում ազգը կորցնում է ամեն ինչ և ինքն էլ ի վերջո կորչում է, եթե հետամուտ չի լինում իր առաքելությանը»,-ասաց նա: «Սասնա ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանն էլ հավելեց, որ «Սասնա Ծռեր» կուսակցությունը որդեգրում է ազգային առաքելությանը միտված և Առաջին Հանրապետության ժառանգորդության վրա հիմնված իրավաքաղաքական հայեցակարգ:
