CNN-ի ստեղծողը կորցնում է հիշողությունը
1980-ին ամերիկյան CNN հեռուստաալիքը ստեղծած Թեդ Թերները դեմենցիայով ` թուլամտությամբ տառապում: Այս համախտանիշի դեպքում վատթարանում են հիշողությունը, մտածողությունը և առօրյա գործերն անելու ունակությունները: «Իմ հիվանդությունն Ալցգեյմերի հիվանդության նախնական փուլն է: Ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Ալցգեյմերից են մահանում:Հիվանդության հիմնական ախտանիշներն են հոգնածությունը, հյուծվածությունը, մոռացկոտությունը», – ասել է Թերները: Նշվում է, որ իր հիվանդության մասին հայտարարություն անելիս նա ոչ մի անգամ չի հիշել դրա անվանումը:
