Այն, ինչ այսօր սկսում ենք, դա առնվազն լինելու է մեր պատկերացրած պետության ապագա հենասյուներից մեկը. «Սասնա ծռերի» համագումարը մեկնարկել է
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարի մեկնարկից րոպեներ անց Գարեգին Չուգասզյանը հայտարարեց, որ ներս են հրավիրում «Սասնա ծռերին» և դահլիճում ներկաները երկարատև հոտնկայս ծափերով ողջունեցին խմբի անդամներին: Ժիրայր Սէֆիլյանը հայտարարեց, որ երկար տարիներ սպասել են այս պահին՝ ազգային կազմակերպության ծննդին: «Իմ համոզմամբ՝ այն, ինչ այսօր սկսում ենք, դա առնվազն լինելու է մեր պատկերացրած պետության ապագա հենասյուներից մեկը:Մինչ այս անցած 25 տարիների ընթացքում եղել են ռեժիմի բազմաթիվ զոհեր»,- ասաց Ժ.Սէֆիլյանը: Ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:
