Թրամփ. ՆԱՏՕ-ն հնացել է եւ պիտի փոփոխվի
Անհրաժեշտ է ՆԱՏՕ-ում փոփոխություններ իրականացնել եւ ջանքերը կենտրոնացնել ահաբեկչության դեմ պայքարի վրա: Այդ մասին Twitter սոցիալական ցանցում հայտնել է Դոնալդ Թրամփը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «ՆԱՏՕ-ն հնացել է եւ պիտի այնպես փոփոխվի, որ լրացուցիչ ուշադրություն հատկացնի ահաբեկչությանը եւ մի քանիսին այն հարցերից, որոնց վրա այժմ սեւեռված է», - ասել է նա:
