Վաշինգտոնը՝Սիրիայից դուրս գալու նախապայմանների մասին
Корреспондент-ի փոխանցմամբ՝ Սիրիայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին հայտարարել է, որ ԱՄՆ-ի ներկայությունը Սիրիայում կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ ռազմական ներկայություն է պահպանում Իրանը, սակայն Վաշինգտոնի դերը պարտադիր կերպով չի նախատեսելու զինծառայողների ներկայությունը: Վերջինս բացատրել է բարձրաստիճան անձանց վերջին մեկնաբանությունները, որից հետո տպավորություն է ստեղծվել, որ ամերիկյան զորքերը Սիրիայում կմնան անորոշ ժամանակով, որպեսզի դիմակայեն Իրանին: Պատասխանելով հարցին, թե նախագահ Թրամփն ամերիկյան զորքերի տեղակայումը Սիրիայում կապում է արդյոք իրանական ուժերի հետ, Ջեֆրին ասել է, որ նախագահը ցանկանում է, որ մենք Սիրիայում մնանք, քանի դեռ չեն լուծվել այդ և այլ խնդիրները:
