Սերժ Սարգսյանի եղբայրը կազատվի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
Սերժ Սարգսյանի եղբայրը` Լևոն Սարգսյանը, այլևս չի զբաղեցնում Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի հայ եկեղեցու և եկեղեցաբանության ամբիոնի վարիչի պաշտոնը, ինչպես նաև հեռացվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից: Լևոն Սարգսյանը, բացի այս պաշտոններից, զբաղեցնում է նաև ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը և ԱԳՆ կայքում այդ պաշտոնի կողքին նրա անունն է գրված, չնայած որ Սարգսյանն արդեն մի քանի ամիս է՝ հետախուզման մեջ է գտնվում: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ մոտ օրերս Լևոն Սարգսյանը կազատվի նաև ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից:
