Տիգրան Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ Քոչարյանն արդեն իսկ մտցրել էր արտակարգ դրություն. ՀՔԾ պետ

«Ժողովուրդ» թերթը գրում է. 2008 թվականի մարտի 1-ի արյունալի բախումների թեման շարունակում է բազում ու բազմապիսի հարցականներ պարունակել: Մենք այս եւ առաջիկայում մի քանի այլ հրապարակումներով կփորձենք ամենատարածված, բայց միեւնույն ժամանակ մութ մնացած հարցերը բարձրացնել՝ ակնկալելով դրանց պատասխանները ինչպես նախաքննող մարմնից, այնպես էլ մարտի 1-ի թեմայով մտահոգ հասարակական քաղաքական ուժերի ներկայացուցիչներից: Մասնավորապես, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը վերջերս գաղտնալսված ձայնագրության հրապարակումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարություններ արեց, որոնք ավելի շատ հարցերի տեղիք տվեցին: ՀՔԾ պետը հայտարարեց, որ «Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից: Այդ մասին ունենք ապացույցներ՝ հստակ: Այսինքն՝ ինչի՞ մասին է սա խոսում: Տիգրան Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ Քոչարյանն արդեն իսկ մտցրել էր արտակարգ դրություն, սակայն որեւէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար: Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այդ խոսքերը, թե մենք արդեն ունենք զոհեր, հիմնավորվի: Սա նախաքննությամբ արդեն հիմնավորվել է: Այս նորությունը բավարար էր, որ մեր դեմ իսկական որս սկսվեր»: Ու եթե իրապես ՀՔԾ պետի ասածը ապացուցված է փաստերով, ուրեմն Ռոբերտ Քոչարյանին որեւէ անձեռնամխելիություն չի կարող փրկել խիստ պատժից: Իսկ եթե ՀՔԾ պետի ասածը չապացուցված եւ մտացածին եզրահանգում է, եւ Քոչարյանը նման բառեր չի ասել, ապա կարելի է եզրահանգում անել, որ ՀՔԾ պետը դա արել է պարզապես զգացմունքային ֆոն ստեղծելու համար: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Նիկոլն այնպես արեց, որ հիմա ամեն ընտանիք 20 հազար դոլարի պարտք ունի․ Ռոբերտ Քոչարյան (video) Պիտի վե՛րջ տանք այս խայտառակությանը․ հունիսի 7-ը՝ Նիկոլի դատաստանն է․ Անդրանիկ Միհրանյան (video) Հայաստանը՝ ամբոխների տիրապետության տակ Չեխիայի վարչապետն այցելել է Ադրբեջան Մգեռ Արմենիա, «տակդ անելու համար քեզ լուծողական պետք չի»․ Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյանի վարչակազմը ձեռնամուխ է եղել անցյալը մոռացության մատնելու վտանգավոր գործընթացին. Ամստերդամ Ձեզ ասեմ՝ ինչ է անելու 28-ին Նիկոլի Ասրյան Էդոն․ Հայկ Նահապետյան (video) Նիկո՛լ, դե եթե չե՛ս վախենում՝ Սամվել Կարապետյանին ու Վարդան Ղուկասյանին ազատ թող․ Անժելա Թովմասյան (video) Բերման են ենթարկել Սամվել Կարապետյանի թիմակից, հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին Դանակահարություն՝ Արմավիրում. 68-ամյա տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել Անահիտ Մանասյա՛ն, քեզ նորից եմ ասում՝ հետդ գալիս եմ Բաքու․ Նաիրա Զոհրաբյան (video) «Միայն տխմարը չի հասկանում՝ ինչ ասաց Պուտինը Նիկոլին»․ մանրամասներ Անդրանիկ Միհրանյանից (video) #ՈՒՂԻՂ․ Ինչու՞ Նիկոլը սոված թողեց իր «շունշանգյալներին»․ Անաստաս Իսրայելյան (video) Խայտառակ մանրամասներ՝ ովքեր և ինչ վիճակում են եղել Փաշինյանի «խորոված փարթիին»․ Հայկ Նահապետյան (video) «Նիկո՛լ, այ ողորմելի՛, Քոչարյա՞նն էր ամբողջ օրը Կրեմլում, թե՞ դու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Խրտվիլա՛կ, ո՞նց լեզուդ պտտվեց՝ այդպիսի բան ասես»․ Անդրանիկ Միհրանյանի կոշտ խոսքը (video) #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Քանի՞ գերի հետը կբերի Մակրոնը․ Նաիրա Զոհրաբյան (video) Որտեղ ցեղասպանությունը անպատիժ է մնում, այնտեղ դառնում է հաջորդ հանցագործության խթան. Տեր Տիրատուր 6 զինվոր է զոհվել աֆղանական ուժերի հետ բախումների ժամանակ Հ1-ի տնօրենը հույս ունի Իսրայելի հարվածն Ադրբեջանին․ ի՞նչ է սպասվում․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Դատաստանից չե՛ք խուսափելու, սպասե՛ք․ Արա Աբրահամյան (video) Մեքենան բախվել է 53 համարի ավտոբուսին, խցանում է առաջացել Նիկոլի իրական վարկանիշը կարող եք հասկանալ կորտեժի պատճառով փակվող փողոցներում մեքենաների ռեակցիայից Ձեզ ասել եմ՝ Ալիևի «քա*ակն եք ուզում պաչել», շարվե՛ք Նիկոլի դիմաց․ Արշակ Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am