«Բա ո՞ւր մնացին ձեր «սիրո եւ հանդուրժողականության» լոզունգները». Իրինա Քոչարյան

«Սիրո եւ հանդուրժողականության» վանկարկումների ներքո` Հայաստանում իշխանափոխությունից հետո ստեղծված իրավիճակը վերածվեց ատելության հեղափոխության: Այս մասին բարձրաձայնում են շատերը, իսկ մթնոլորտը դրանից չի փոխվում: Սա նոր Հայաստանն է, ու թերեւս վերջը... Ասվածն ամենեւին էլ չափազանցություն չէ, այլ փաստերն են աղաղակում այդ մասին: Ի դեպ, հենց փաստերն են, որ մեր օրերում տեղ չունեն լայն շրջանակների բանականության ու տրամաբանության մեջ: Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործին զուգահեռ` այսպես ասած, նոր Հայաստանում արշավ սկսվեց ողջ Քոչարյան ընտանիքի հանդեպ, որից անմասն չմնաց նաեւ նրա եղբոր դուստրը` ԻՐԻՆԱ ՔՈՉԱՐՅԱՆԸ, ում հետ էլ «Իրավունքը» զրուցեց ստեղծված իրավիճակի մասին: «ԱՆԻԾՈՒՄ ԵՆ ՈՒ ՍՊԱՌՆՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ՏԵՍՆԵԼ» – Տիկին Քոչարյան, ի՞նչ կասեք այն արշավի մասին, որն այս օրերին իրականացվում է Ձեր եւ առհասարակ` ողջ Քոչարյան ընտանիքի դեմ` սկսած բամբասանքներից մինչեւ սպառնալիքներ: – Իսկապես, սկսվեց դաժան, ցինիկ, աննախադեպ, նպատակաուղղված հալածանք Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ: Ընդ որում` չեն խորշում ոչնչից` այն ոչ միայն դրսեւորվում է տարատեսակ ապատեղեկատվությամբ եւ սուտ բամբասանքներով, ոչ միայն մանիպուլյացիայի են ենթարկում անտեղյակ մարդկանց, այլ անիծում են ու սպառնում ֆիզիկական հաշվեհարդար տեսնել: Իսկ ֆանտասմագորիկ բամբասանքները ոչ միայն հորեղբորս մասին են, այլ նաեւ իմ մասին անձնապես, երբեմն նույնիսկ զարմացնում են իրենց երեւակայությամբ: Մեր շուրջն ինչքա՜ն «բանիմաց» մարդիկ կան: Երբեմն նույնիսկ ցանկություն է առաջանում հարցնել` «Ինչպե՞ս է ԻՄ գործերը» եւ «Ի՞նչ նորություն կա ԻՄ մոտ»: Պարզվեց, որ եթե դուք չեք հրապարակայնացնում ձեր անձնական կյանքը, ապա հետաքրքրասեր մարդիկ այնտեղ լցնում են, պարզապես, անհավանական քանակի կրեատիվ: Գիտեք, ես եկել եմ այն եզրակացության, որ բամբասանքները վտանգավոր են հենց դրանք տարածողների առողջության համար, հատկապես հոգեկան առողջության: Ասում են` բամբասանքների ազդեցության ուժը ուղղակիորեն պրոպորցիոնալ է զանգվածների անգրագիտությանը: Բայց հիմա մենք տեսնում ենք, որ նույնիսկ մեր շարքերում գտնվող ամենակրթվածներն անգամ զարմանալի հեշտությամբ ընկնում են տիրող մթնոլորտի ազդեցության տակ եւ պատրաստ են անանուն ֆեյքերի եւ փորձառու մանիպուլյատորների ճնշման ներքո` կուրորեն շարժվել որտեղ պատահի: Մի ասացվածք կա` «Սատանան ունի՞ իր ռադիոն: Այո, այն բամբասանքն է»` Մի կողմից ցավում եմ այդ մարդկանց համար, որոնք ընկել են մանիպուլյատորների ծուղակի մեջ, որովհետեւ մարդիկ սկսում են անձնապես բամբասանքներ տարածել այն ժամանակ, երբ չգիտեն իրականությունը: Ամեն դեպքում, ուզում եմ, որ մարդիկ վերադարձնեն իրենց առողջ բանականությունը եւ հավատան բացառապես փաստերին: Իհարկե, այս ամենը կենսամակարդակից ունեցած դժգոհությունների, տեղեկատվության բլոկադայի, մանիպուլյատիվ, ծախված ԶԼՄ-ների հետեւանքով է: Մարդը, եթե հոգեպես առողջ է, երբեք ինքնակամ չի ցանկանա ինչ-որ մեկի վատը, անհեթեթ խոսակցություններ չի տարածի եւ չի փորձի ինչ-որ մարդկանց միջեւ կռիվ գցել: Մյուս կողմից, ցավոք, չարախոսությունը, նույնիսկ առանց ապացույցների, միշտ թողնում է իր հետքերը: Սիրելի փաստարկն այդ մանիպուլյատորների եւ նրանց, ովքեր հավատում են դրանց, հետեւյալն է` բոլորը գիտեն այդ մասին: Մինչդեռ խաբվածները չեն դադարում խաբված լինել նրանից, որ մեծամասնությունը կիսում է այս խաբեբայությունը: Եվ այս ամենի դեմ պայքարել անհավանական բարդ է: Մարդիկ ուղղակի չեն ցանկանում լսել ճշմարտությունը: Զրպարտությունն ու բամբասանքն արդեն նրանց քչություն է անում, արդեն ուղիղ սպառնում են` եթե չենք լռելու` կամ բանտ, կամ գերեզման, երրորդ տարբերակ չկա: Բա ո՞ւր մնացին ձեր «սիրո եւ հանդուրժողականության» լոզունգները: «ԵՍ ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ԻՄ ՄԵՋ ՀՈՍՈՒՄ Է ՔՈՉԱՐՅԱՆՆԵՐԻ ԱՐՅՈՒՆԸ» – Ի դեպ, սոցցանցերում Ձեզ թիրախավորած ֆեյքերն ու ընդդիմախոսներից շատերն անգամ չգիտեն, որ Դուք ոչ թե Ռ` Քոչարյանի դուստրն եք, այլ նրա հերոս եղբոր դուստրը: Չե՞ք կարծում, որ բարոյական ու արժեհամակարգային անկում է, երբ մեր երկրում հոգեբանական տեռորի են ենթարկվում անգամ հերոսների զավակները: – Առաջին իսկ ժամերից, երբ կալանավորեցին հորեղբորս, ես զբաղեցրի ակտիվ դիրք սոցցանցերում: Ես նույնիսկ շատերին ոգեշնչեցի իմ օրինակով: Իսկ ֆեյքերի բանակը, նույնիսկ առանց հասկանալու ով եմ ես, ուրախ հրաձգությամբ շտապեցին կատարել «ֆաս» հրամանը: Ի՞նչ է կատարվում մարդկանց հետ: Ականջի ծայրով լսել են: Աչքի պոչով տեսել են: Իսկ մնացածն արդեն հորինում են իրենց երեւակայության սահմաններում: Ես Վալերի Քոչարյանի դուստրն եմ` առանձնահատուկ անձնավորության եւ պատերազմի իսկական հերոսի: Եվ ես հպարտ եմ, որ իմ մեջ հոսում է Քոչարյանների արյունը: Եվ եթե այս հալածանքի կազմակերպիչները կարծում են, որ կարող են այս տարբերակով կոտրել մեր ոգին, ապա չարաչար սխալվում են: Ինչ վերաբերում է արժեքային համակարգի եւ բարոյական նորմերի արժեզրկմանը, ձեզ հետ լիովին համաձայն եմ: Անհարգալից վերաբերմունքը նախնիների եւ հերոսների նկատմամբ` վայրենության ու անբարոյականության առաջին նշաններից մեկն են: Ինձ չի զարմացնում այն, ինչ տեղի է ունենում, որովհետեւ հեղափոխական շրջանում բարոյականության անկումը բնական գործընթաց է` բարոյականության եւ աղքատության անկումը հանգեցնում է հեղափոխությունների, իսկ հեղափոխությունները բերում են էլ ավելի բարոյականության անկման եւ էլ ավել մեծ աղքատության, նախեւառաջ` հոգեւոր աղքատության: Զարմացնում է այն, թե ինչքան ցած կարող են մարդիկ իջնել: Իսկ երբ բարոյականն ու անբարոյականը մտնում են պայքարի մեջ, անբարոյականը ավելի մեծ հնարավորություն ունի հաղթելու: Մանիպուլյացվող զանգվածը պետք է հասկանա մի բան` բավարար է որոշել ձեր բարոյականության սահմանը միայն նրանով, թե որքանով եք հավատարիմ ձեր համոզմունքներին: Պետք է նաեւ անընդհատ ինքդ քեզ հարց տաս` իսկ ճի՞շտ են իմ համոզմունքները, ի՞մն են այդ համոզմունքները: Եվ եթե նույնիսկ կասկածի նշույլ կա, ուրեմն` քանի շատ ուշ չէ հեռացի՛ր վտանգից եւ մի՛ դարձիր մանիպուլյատորների զոհը եւ մի՛ գործիր անուղղելի սխալներ: Այդ մոլուցքից շատերը դուրս են եկել, վաղ, թե ուշ, կսթափվեն բոլորը, բայց որքան ուշ դա լինի, այնքան ավելի ցավոտ կլինի առողջացման գործընթացը եւ այնքան ավելի ուժեղ կլինի հիասթափության դառնությունը:

դիտվել է 563 անգամ
Լրահոս
Նիկոլն այնպես արեց, որ հիմա ամեն ընտանիք 20 հազար դոլարի պարտք ունի․ Ռոբերտ Քոչարյան (video) Պիտի վե՛րջ տանք այս խայտառակությանը․ հունիսի 7-ը՝ Նիկոլի դատաստանն է․ Անդրանիկ Միհրանյան (video) Հայաստանը՝ ամբոխների տիրապետության տակ Չեխիայի վարչապետն այցելել է Ադրբեջան Մգեռ Արմենիա, «տակդ անելու համար քեզ լուծողական պետք չի»․ Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյանի վարչակազմը ձեռնամուխ է եղել անցյալը մոռացության մատնելու վտանգավոր գործընթացին. Ամստերդամ Ձեզ ասեմ՝ ինչ է անելու 28-ին Նիկոլի Ասրյան Էդոն․ Հայկ Նահապետյան (video) Նիկո՛լ, դե եթե չե՛ս վախենում՝ Սամվել Կարապետյանին ու Վարդան Ղուկասյանին ազատ թող․ Անժելա Թովմասյան (video) Բերման են ենթարկել Սամվել Կարապետյանի թիմակից, հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին Դանակահարություն՝ Արմավիրում. 68-ամյա տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել Անահիտ Մանասյա՛ն, քեզ նորից եմ ասում՝ հետդ գալիս եմ Բաքու․ Նաիրա Զոհրաբյան (video) «Միայն տխմարը չի հասկանում՝ ինչ ասաց Պուտինը Նիկոլին»․ մանրամասներ Անդրանիկ Միհրանյանից (video) #ՈՒՂԻՂ․ Ինչու՞ Նիկոլը սոված թողեց իր «շունշանգյալներին»․ Անաստաս Իսրայելյան (video) Խայտառակ մանրամասներ՝ ովքեր և ինչ վիճակում են եղել Փաշինյանի «խորոված փարթիին»․ Հայկ Նահապետյան (video) «Նիկո՛լ, այ ողորմելի՛, Քոչարյա՞նն էր ամբողջ օրը Կրեմլում, թե՞ դու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Խրտվիլա՛կ, ո՞նց լեզուդ պտտվեց՝ այդպիսի բան ասես»․ Անդրանիկ Միհրանյանի կոշտ խոսքը (video) #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Քանի՞ գերի հետը կբերի Մակրոնը․ Նաիրա Զոհրաբյան (video) Որտեղ ցեղասպանությունը անպատիժ է մնում, այնտեղ դառնում է հաջորդ հանցագործության խթան. Տեր Տիրատուր 6 զինվոր է զոհվել աֆղանական ուժերի հետ բախումների ժամանակ Հ1-ի տնօրենը հույս ունի Իսրայելի հարվածն Ադրբեջանին․ ի՞նչ է սպասվում․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Դատաստանից չե՛ք խուսափելու, սպասե՛ք․ Արա Աբրահամյան (video) Մեքենան բախվել է 53 համարի ավտոբուսին, խցանում է առաջացել Նիկոլի իրական վարկանիշը կարող եք հասկանալ կորտեժի պատճառով փակվող փողոցներում մեքենաների ռեակցիայից Ձեզ ասել եմ՝ Ալիևի «քա*ակն եք ուզում պաչել», շարվե՛ք Նիկոլի դիմաց․ Արշակ Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am