Զենքի շուկայում Պուտինի թանկագին «կլիենտը»

Սեպտեմբերի 25-27-ը Բաքվում անցկացվեց ADEX 2018 ադրբեջանական երրորդ միջազգային պաշտպանական ցուցադրությունը, որում ներկայացվել էին ավելի քան 200 կազմակերպություն աշխարհի 32 երկրից: Այս միջոցառման ավանդական մասնակիցն է Ռուսաստանը: «Այս ցուցադրությանը մենք ստանում ենք ռազմատեխնիկական համագործակցության զարգացման անգնահատելի և, որ չափազանց կարևոր է, բավականին դրական փորձ Ռուսաստանի համար կարևոր Մերձկասպյան տարածաշրջանի երկրների հետ: Կասպիական երկրներին մենք առաջարկում ենք ոչ միայն զինվորական տեխնիկա, այլև տարբեր ենթակառուցվածքային նախագծեր, որոնք կապված են դրա սպասարկման և վերանորոգման, մասնագետների պատրաստման հետ»,- ըստ aravot.am-ի՝ ասել է «Ռոսօբորնէքսպերտի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը: Ռուսաստանը զբաղեցնում է առաջնային տեղերից մեկն այն երկրների շարքում, որոնցից Ադրբեջանը գնում է ռազմատեխնիկական արտադրանք, գրում է ՏԱՍՍ-ը: Այս տարվա սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքների հիման վրա հայտարարեց, որ Ադրբեջանը Ռուսաստանից 5 մլրդ դոլարի ռազմական արտադրանք է գնել, և այդ թիվը կաճի: Ահա, ՏԱՍՍ-ը՝ ներկայացրել է ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցության պատկերը` ռուսական սպառազինության մատակարարման պատմությունը: Ադրբեջանը Ռուսաստանի խոշորագույն գործընկերը՝ զենքի շուկայում Ներկայում զենքի շուկայում Ադրբեջանը Ռուսաստանի ի խոշորագույն գործընկերն է: Համաձայն Աշխարհի խնդիրների հետազոտման ստոկհոլմյան ինստիտուտի գնահատականի 2006-2016 թթ. Ադրբեջանի պաշտպանական արտադրանքի ներմուծման մեջ ռուսական սպառազինության մասնաբաժինը կազմում է մոտավորապես 22%: ԽՍՀՄ փլուզումից հետո, 1991-2005 թթ.Ռուսաստանը Ադրբեջանին զենք չի մատակարարել: 2005-2010 թթ. Ադրբեջանի ուժային կառույցների համար գնվել են նոր արտադրության ուղղաթիռներ. մեկ ՄԻ-172՝ մաքսային կոմիտեի համար, երեք ՄԻ-171Վ՝ ԱԻՆ-ի համար և երեք Մի-17-1Վ՝ ՆԳՆ-ի համար: 2008թ. փրկարարները Ռուսաստանից կրկին ստացել են նոր արտադրության մեկ Բե-200ՉՍ ամֆիբիա ինքնաթիռ, իսկ 2010թ.՝ երկու Կա-32Ա ուղղաթիռ, նշում է aravot.am-ը: 2007թ. ՌԴ ՊՆ կազմից Ադրբեջանը ձեռք է բերել 62 Տ-72Բ տանկ, չորս զրահապատ վերանորոգաէվակուացիոն ԲՌԵՄ-1 մեքենա, ինչպես նաև 152մմ տրամաչափով 6 բուքսիրային «Մստա-Բ» հաուբից: 2008-2010թթ. մատակարարվել են նոր արտադրության 70 ԲՏՌ-80Ա զրահապատ փոխադրիչներ և ԿամԱզ զինվորական ավտոմեքենաներ: Ինչպես նաև պայմանագրով 2010թ. ադրբեջանական կողմը ստացել է «Կորենտ-Է» հակատանկային համալիր: 2009թ. Ադրբեջանին երկու դիվիզիոն Ս-300 զենիթահրթիռային համակարգերի (յուրաքանչյուրը գործարկման չորս կայանքով) մատակարարման պայմանագիր է կնքվել, որոնք պատվիրատուն ստացված 2010-2011թթ. : Փորձագետների կողմից գործարքի արժեքը գնահատվել է 300 մլն դոլար: Այդ տարիներին պայմանագրերի խոշոր փաթեթի շրջանակներում ադրբեջանական կողմը 2013-2018թթ. Ռուսաստանից ստացել է ցամաքային զորքերի նոր արտադրության զգալի սպառազինություն՝ 100 Տ-90Ս հիմնական տանկ, հետևակի 118 ԲՄՊ-3 մարտական մեքենա, 230 ԲՏՌ-82Ա զրահապատ փոխադրիչ,166 հրետանային համակարգ, այդ թվում 152 մմ տրամաչափով 18 «Մստա-Ս» ինքնագնաց հաուբից, 120 մմ տրամաչափով 18 «Վենա» ինքնագնաց հրանոթ (Ադրբեջանը դարձել է դրանց առաջին պատվիրատուն), 18 մարտական մեքենա 300 մմ տրամաչափի «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, ծանր կրականետային համակարգի 24 ՏՕՍ-1Ա «Սոլնցեպեկ» մարտական մեքենաներ: Մասնագետները նշում էին, որ պայմանագրերի այդ պորտֆելի արժեքը կազմել է մինչև 1 մլրդ դոլար: Ռուսական Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի գնահատականներով՝ այդ փաթեթում ներառվել են նաև երկու դիվիզիոն «Խրիզանտեմա-Ս» ինքնագնաց հակատանկային հրթիռային համակարգեր, 152մմ տրամաչափի «Մստա-Բ» բուքսիրային հաուբիցներ, 120 մմ տրամաչափի «Սանի» շարժական ականանետեր, ավտոտրանսպորտ, ԲՐԷՄ-1Մ և ԲՐԷՄ-Լ զրահապատ վերանորոգաէվակուացիոն մեքենաներ, ԻՄՌ-3Մ ինժեներական արգելափակիչ մեքենաներ և ռազմամթերք: Առանձին պայմանագրով 2010թ. Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է 24 Մի-35Մ մարտական ուղղաթիռ սահմանապահ ծառայության համար ( մատակարարվել են 2011-2013թթ, պայմանագրի արժեքը՝ 360մլն դոլար) և 71 Մի-17-1Վ բազմաթիրախային ուղղաթիռ (40 միավոր ռազմաօդային ուժերի համար, 20 միավոր սահմանապահ ծառայության, 6 միավոր՝ պետական պահպանության ծառայության, 5 միավոր՝ ՆԳՆ-ի համար): Բացի դրանից, այդ ժամանակ կնքվել է հակաօդային պաշտպանության համակարգի մատակարարման պայմանագրի փաթեթ: Դրանով 2011-2012թթ. Ադրբեջանը ստացել է 300 գործարկման սարքեր և «Իգլա-Ս» շարժական զենիթային հրթիռային համակարգի 1500 զենիթային հրթիռ: Լրատվամիջոցները հայտնում էին 2014-ին «Տոռ-Մ2Է» փոքր հեռահարության զենիթահրթիռային համակարգի երկու գումարտակի մատակարարման մասին (այլ տվյալներով՝ այդ պայմանագիրը չի իրականացվել): 2011-ին կնքվել է պայմանագիր ադրբեջանական ԲՄՊ-1 և ԲՄՊ-2 պարկի արդիականացման վերաբերյալ՝ դրանք նոր «Բերեժոկ» մարտական բաժնով և «Կորենտ-Է» հակատանկային հրթիռային համակարգով համալրելու համար: Դրա իրականացման վերաբերյալ տվյալներ չեն հրապարակվել, չնայած «Կորենտ-Է» ռուսական հրթիռների մատակարարումներն իրականացել են: Ռուս-ադրբեջանական համագործակցության պատմությունը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը զարգանում է «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին» 1997թ. հուլիսի 3-ի պայմանագրի հիման վրա (ուժի մեջ է մտել 1998 թվականի հուլիսի 29-ից): Փաստաթղթի համաձայն՝ կողմերից մեկի անվտանգությանն սպառնացող իրավիճակների առաջացման դեպքում Մոսկվան և Բաքուն կարող են անցկացնել անհետաձգելի խորհրդակցություններ, ինչպես նաև պարտավորվում են չմասնակցել մյուս կողմին ուղղված «ռազմական, տնտեսական և ֆինանսական բնույթի որևէ գործողությունների կամ միջոցառումների, այդ թվում երրորդ երկրների միջոցով»: 2003թ. փետրվարի 27-ին ստորագրվել է ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական համաձայնագիր, որով նախատեսվում են՝ Ադրբեջանին ռուսական սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարում, զինվորական կադրերի պատրաստում, ռազմական տեխնիկայի վերանորոգման, արդիականացման, վերասարքավորմանը և օգտագործմանը ռուսական մասնագետների մասնակցություն: 2006թ. դեկտեմբերի 4-ին Մոսկվան և Բաքուն կնքել են միջկառավարական համաձայնագիր երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացքում կիրառվող և ստացվող ինտելեկտուալ գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների փոխադարձ պահպանման մասին: Ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում երկու կողմերի միջև կնքվել է ավելի քան 400 պայմանագիր և համաձայնագիր: 2006թ. մայիսից սկսած գործում է երկկողմ միջկառավարական հանձնախումբ ռազմատեխնիկական համագործակցության գծով: Ռուսաստանը և Ադրբեջանը համագործակցում են նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ռազմական կրթությունը և համատեղ զորավարժությունները: 2015թ-ից մինչ այսօր ադրբեջանցի զինվորականները մասնակցում են Բանակային միջազգային խաղերում՝ ռուսական զինծառայողների և մի շարք արտասահմանյան պետությունների ուսումնամարտական մրցումներում, որոնք անցկացնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Սկսած 2010թ-ից երկու երկրներն անցկացնում են համատեղ զորավարժություններ Կասպից ծովում, ինչպես նաև մասնակցում են Կասպյան տարածաշրջանի երկրների զորաշարժերում: 2000թ. սկսած, երբ Բաքվում Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև ստորագրվեց «ՌԴ պաշտպանության նախարարության բուհերում զինվորական կադրերի պատրաստման մասին» համաձայնագիրը, ադրբեջանցի սպաներն ու կուրսանտներն անվճար կրթություն են ստանում Ռուսաստանի կրթական հաստատություններում: «Կարծում եմ, որ մենք մեծ հնարավորություններ ունենք, հետագայում ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում զարգացնել բազմակողմանի համագործակցություն»,- անցյալ տարի նշել էր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 122 անգամ
Լրահոս
Լեհաստանում տեղի ունեցածը փոխում է խաղի կանոնները․ Կալաս Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում Կարծում եմ պետք է մեկնեմ Իտալիա և փորձեմ խոսել Մխիթարյանի հետ, անպայման փորձելու եմ նրան հետ բերել․ Եղիշե Մելիքյան Եթե Փաշինյանը անի այն, ինչ ԱԺ ամբիոնից ասում էր, Հայաստանը կդառնա տարածաշրջանային մոթել. Ավետիսյան Բոլորովին մի զարմացեք, երբ իշխանության մեջ գտնվող պաշտոնյաներն ու պատգամավորները ձկան պես լուռ են. Արմինե Օհանյանը բացահայտում է՝ ինչու «Դիլիջան» ազգային պարկում 120 և ավելի կտրված ծառեր են հայտնաբերվել․ ահազանգ Փաշինյանը ԱԺ-ում «դարակազմիկ» փաստթղթերն էր ներկայացնում․ ամեն ինչ ավելի վատ է, քան պատկերացնում ենք Նեթանյահուն խոստացել է նոր հարվածներ հասցնել Եմենի հութիներին Թրամփը փորձելու է անօդաչուների պատմությունն օգտագործել եվրոպացիների հանդեպ հոգեբանական գրոհի համար. Հակոբ Բադալյան Միշուստինը Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ է նշանակել Հայաստանը լիովին համապատասխանում էր ՖԻՖԱ-ի վարկանիշի 105-րդ տեղին․ RTÉ Անընդունելի են քաղաքական դաշտի ծայրահեղական դրսևորումները․ Առաքելյան Ուրսուլա ֆոն դեր Լյայենին անվստահություն հայտնելու նոր քվեարկություն կնախաձեռնվի Մինչև Արցախի օկուպացիան՝ Վաղուհասում գործել է մշակույթի տուն, դպրոց, ապրել 650 մարդ Ադրբեջանցիները ձերբակալվելո՞ւ են, եթե, ասենք, ՀՀ տարածքում հանցագործություններ կատարեն. Խամոյանը՝ Փաշինյանին Փարիզում ցուցարարները փողոցներ են փակել Երևանի բյուջեի չիրացված աշխատանքների հերթական վկայությունը Նեպալյան հեղափոխություն. որո՞նք են դրա պատճառները Նոր Գեղիի բնակիչները 20 օրից ավելի է՝ չեն կարողանում այգիները ջրել. սպառնում են դիմել վճռական գործողությունների Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Եմենի Սանա քաղաքին «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները Տավուշում քննարկել են բնակիչներին հուզող խնդիրները Բեռնատարը բախվել է արգելապատնեշներին, հայտնվել ձորակում․ վիրավոր կա Երևանի երկնքում կուտակված ծխի ամպ Կարեն Ֆարխոյանը կշարունակի քննել Բագրատ Սրբազանի և մյուսների վերաբերյալ ռեպրեսիաների գործը․ բացարկի միջնորդությունը մերժվեց Դատավոր Դավիթ Գրիգորյանին վատաբանողները պետք է ներողություն խնդրեն ՝ Նիկոլ Փաշինյանից և նրա ոհմակից սկսած․ փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am