Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը մտահոգություն է հայտնել, որ Ամուլսար տանող ճանապարհները փակ են

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը ողջունել է Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտում պատասխանատու գործելաոճ և միջազգային չափանիշներ ներդնելու` կառավարության կողմից հայտարարված պատրաստակամությունը, սակայն միևնույն ժամանակ ընդգծել է, որ «Լիդիան Արմենիա»-ն արդեն իսկ գործում է այդ չափանիշներով: Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է հայտնել, որ Ամուլսար տանող ճանապարհները փակ են արդեն ավելի քան երեք ամիս: ՀԱԱՊ-ն Հանքարդյունաբերության ոլորտի շուրջ անհանգստությունը լիովին հասկանալի է համարում, սակայն ակնկալում է, որ այդ մտահոգություններին լուծումներ կտրվեն օրինական ճանապարհով և արդար ու պրոֆեսիոնալ միջոցներով: