Ջոն Քերրիի կիթառի գաղտնիքը
Կիթառը, որը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին իր հետ Մոսկվա էր բերել, նվեր չէ Սերգեյ Լավրովի համար։ Քերրին այն իր հետ է պտտեցնում ողջ աշխարհով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Այպես։ Բացահայտում եմ կիթառի գաղտնիքը, որը ԱՄՆ պետքարտուղարի՝ Մոսկվա ժամանելուց հետո ինքնաթիռից իջեցրել էր ամերիկյան պատվիրակության անդամներից մեկը։ Մեզ հարցնում են, թե արդյոք նա նվեր է Սերգեյ Լավրովի համար։ Ոչ։ Դա Քերրիի անձնական կիթառն է, որը նրա հետ ճանապարհորդում է ողջ աշխարհով»,- գրել է Զախարովան։
