Ազգային ժողովում «Սևանա լճի հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լումների ժամանակ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը նշեց, որ Սևանից լրացուցիչ ջրառը երկու լուծում ունի. կամ կրճատել հավելյալ ջրառը Սևանից, կամ ավելացնել ջրի տեղափոխումը դեպի Սևանա լիճ:
«Այսօր ոչ թե խնդիրը սակավաջրության հետ է կապված, այլ նաև պետք է հաշվի առնել մեր ջրային բալանսում ջրի կրճատումները, որ տեղի են ունեցել վերջին տարիներին: Մասնավորապես, Թուրքիան վարում է ջրի հոսքերը դեպի Ախուրյանի ջրամբար եւ Արաքս գետը կրճատելու քաղաքականությունը: Այս տարի Թուրքիայում ավարտվել է եւս մեկ ջրամբարի կառուցում Կարսաչայ գետի վրա: Փաստ է, որ այդքան չափով կրճատվելու է ջրի հոսքը Ախուրյանի ջրամբար»,-ասաց Գաբայանը:
Երկրորդ խնդիրը, ըստ նրա, Արարատյան դաշտում արտեզյան պաշարների հյուծումն է, որի պատճառը ձկնաբուծության ծավալների անասելի աճն է. «Ձկնաբուծության համար արտահանվում է ավելի շատ ջուր՝ 800 մլն խմ, քան մեր ջրամբարներում մենք ամբարում ենք՝ 700 մլն: Ձկնաբուծության զարգացման հետեւանքով չորացել է Սեւջուր գետը, որը ժամանակին ոռոգելի տարածքներին մեծ ծավալով ջուր էր ապահովում»
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը