Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի խոսքով, հաշվի առնելով ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետում առկա կոռուպցիոն փաստերը, դասախոսներընամակով դիմել են նախարարությունը և հայցում են աջակցությունը՝ ԵՊՀ ՏԿ ֆակուլտետում վերականգնելու օրինականությունը և ուսումնական գործընթացի նորմալ ընթացքը՝ դեկանին ապօրինի զբաղեցրած պաշտոնից ազատելու և նոր ընտրություններ կազմակերպելու միջոցով:
Այս առիթով ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում գումարվեց կոլեկտիվի ժողով՝ ֆակուլտետի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով: Հատուկ հրավիրվել էին հիշյալ դիմումի չորս ստորագրողները, բայց ներկայացավ միայն Մ.Միքայելյանը:
Վերջինս ելույթով հանդես եկավ, որի ժամանակ նախ ներողություն խնդրեց դասախոսներից, որ նախապես չի ծանոթացել նամակի բովանդակությանը. «Հավատալով Թաթուլ Մանասերյանին և նրան նեղացնելու միտում չունենալով, ես պարզապես ստորագրեցի այդ նամակի տակ: Միայն հետագայում իմացա նամակի բովանդակությունը և հետ վերցրեցի իմ ստորագրությունը»:
Սակայն դասախոսը չժխտեց, որ ֆակուլտետում առկա են մի շարք խնդիրներ, մասնավորապես դասաժամերի բաշխման խնդիրը. «Ինձ մի բան է հետաքրքրում՝ ինչու՞ են ինձ հատկացրել զրո ժամ: Ես կարծում եմ՝ դեկանին դուր չէր եկել, որ ես ժամանակին իմ թեկնածությունն առաջադրել էի դեկանի պաշտոնում»:
Մանրամասները՝ տեսանյութում.
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը