Հանդիպել է Նուրսուլթան Նազարբաևի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում՝ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ նշել է, որ երկկողմ միջպետական հարաբերություններն ունեն շարունակական զարգացում և կարևորել համագործակցությունը տնտեսության ոլորտում: ՀՀ վարչապետի խոսքով` արդեն իսկ մի քանի ղազախական ընկերություններ հետաքրքրություն են ցուցաբերում հայկական շուկայի նկատմամբ և նպատակ ունեն իրականացնել ներդրումային ծրագրեր: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ բիզնես կապերի խորացումը կնպաստի առևտրատնտեսական ծավալների ավելացմանը: ՀՀ վարչապետը կարևորել է նաև համագործակցության զարգացումն ինտեգրացիոն միավորումների` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Եվրասիական տնտեսական միության և ԱՊՀ-ի շրջանակում: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել ինտեգրացիոն միավորումների գործունեության արդյունավետության բարձրացումն ու կոնկրետ խնդիրների շուրջ կառուցողական քննարկումների իրականացումը, ինչը կօգնի գտնել համապատասխան լուծումներ: Նուրսուլթան Նազարբաևը նշել է, որ երկու երկրների միջև առևտուրը նախորդ տարվա ընթացքում աճել է շուրջ 60 տոկոսով և համոզմունք հայտնել, որ այդ միտումը կկրի շարունակական բնույթ` կառավարությունների գործունեության արդյունքում: Նրա խոսքով` Ղազախստանը բաց է հայկական բիզնեսի ու ապրանքների համար և նշել, որ կողմերը լավ հնարավորություններ ունեն կապերն ընդլայնելու ու զարգացնելու համար: Ղազախստանի նախագահն ընդգծել է, որ հայ մասնագետները մշտապես իրենց դրսևորել են լավագույն կողմերով ու կարրևորել տարբեր ոլորտներում փորձի փոխանակումը: Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին` Ղազախստանի առաջնորդն ասել է, որ դրանք սովորական չեն, և Ղազախստանը կողմ է, որպեսզի հարցերը լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով: Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Նուրսուլթան Նազարբաևը քննարկել են հայ-ղազախական հարաբերությունների օրակարգին, ինտեգրացիոն միավորումների շրջանակում համագործակցության զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր:

դիտվել է 158 անգամ
Լրահոս
Նիկոլն այնպես արեց, որ հիմա ամեն ընտանիք 20 հազար դոլարի պարտք ունի․ Ռոբերտ Քոչարյան (video) Պիտի վե՛րջ տանք այս խայտառակությանը․ հունիսի 7-ը՝ Նիկոլի դատաստանն է․ Անդրանիկ Միհրանյան (video) Հայաստանը՝ ամբոխների տիրապետության տակ Չեխիայի վարչապետն այցելել է Ադրբեջան Մգեռ Արմենիա, «տակդ անելու համար քեզ լուծողական պետք չի»․ Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյանի վարչակազմը ձեռնամուխ է եղել անցյալը մոռացության մատնելու վտանգավոր գործընթացին. Ամստերդամ Ձեզ ասեմ՝ ինչ է անելու 28-ին Նիկոլի Ասրյան Էդոն․ Հայկ Նահապետյան (video) Նիկո՛լ, դե եթե չե՛ս վախենում՝ Սամվել Կարապետյանին ու Վարդան Ղուկասյանին ազատ թող․ Անժելա Թովմասյան (video) Բերման են ենթարկել Սամվել Կարապետյանի թիմակից, հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին Դանակահարություն՝ Արմավիրում. 68-ամյա տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել Անահիտ Մանասյա՛ն, քեզ նորից եմ ասում՝ հետդ գալիս եմ Բաքու․ Նաիրա Զոհրաբյան (video) «Միայն տխմարը չի հասկանում՝ ինչ ասաց Պուտինը Նիկոլին»․ մանրամասներ Անդրանիկ Միհրանյանից (video) #ՈՒՂԻՂ․ Ինչու՞ Նիկոլը սոված թողեց իր «շունշանգյալներին»․ Անաստաս Իսրայելյան (video) Խայտառակ մանրամասներ՝ ովքեր և ինչ վիճակում են եղել Փաշինյանի «խորոված փարթիին»․ Հայկ Նահապետյան (video) «Նիկո՛լ, այ ողորմելի՛, Քոչարյա՞նն էր ամբողջ օրը Կրեմլում, թե՞ դու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Խրտվիլա՛կ, ո՞նց լեզուդ պտտվեց՝ այդպիսի բան ասես»․ Անդրանիկ Միհրանյանի կոշտ խոսքը (video) #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Քանի՞ գերի հետը կբերի Մակրոնը․ Նաիրա Զոհրաբյան (video) Որտեղ ցեղասպանությունը անպատիժ է մնում, այնտեղ դառնում է հաջորդ հանցագործության խթան. Տեր Տիրատուր 6 զինվոր է զոհվել աֆղանական ուժերի հետ բախումների ժամանակ Հ1-ի տնօրենը հույս ունի Իսրայելի հարվածն Ադրբեջանին․ ի՞նչ է սպասվում․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Դատաստանից չե՛ք խուսափելու, սպասե՛ք․ Արա Աբրահամյան (video) Մեքենան բախվել է 53 համարի ավտոբուսին, խցանում է առաջացել Նիկոլի իրական վարկանիշը կարող եք հասկանալ կորտեժի պատճառով փակվող փողոցներում մեքենաների ռեակցիայից Ձեզ ասել եմ՝ Ալիևի «քա*ակն եք ուզում պաչել», շարվե՛ք Նիկոլի դիմաց․ Արշակ Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am