Ֆազի եղբայրը ազատ է արձակվել

Քրեական հեղինակություն Ֆազ մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանի եղբայրը՝ Գրիգորի Գրիգորյանը, 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան, որը բավարարվել է: Միաժամանակ նրա պաշտպանը գրավի միջնորդություն է ներկայացրել դատարան, որը կրկին բավարարվել է, և դատարանը Գրիգորյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառել գրավը: