«Ո՞ւմ եք հիմարի տեղ դնում». թեժ իրավիճակ ԱԺ-ում

Այսօր ԱԺ-ում լարված իրավիճակ ստեղծվեց Սևանա լճի հիմնախնդիրները թեմայով քննարկման ժամանակ: Մասնավորապես, ներկաներին դուր չեկան ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանի մոտեցումները: Բնապահպան Սիլվա Ադամյանին վրդովվեցրեց Հարությունյանի պատասխանը, ապա նշեց, թե եթե այդքան մտահոգված էր` ո՞ւր էր այսքան տարի: «Այսքան տարի հասարակական կազմակերպությունները պահանջում են դադարեցնել այդ կարգի ջրառը, բայց դուք ձեր մտահոգություններով հանդերձ անընդհատ քվեարկում էիք կողմ, հիմա եկել մտահոգության մասին եք խոսում: Ում եք հիմարի տեղ դնում: Դուք թույլ չեք տալիս խոսել և ստիպված ենք այս կարգով դրա մասին ասել: Դուք ոնց կայիք, էդպես էլ մնացել եք ու չեք փոխվել ու չեք փոխվի»,-հայտարարեց Սիլվա Ադամյանը: Իրավիճակն այնքան լարվեց, որ Խոսրով Հարությունյանը լքեց քննարկման սենյակը: