Սարերի հետևում չէ այդ գործընթացը. Սեֆիլյան

«Սասնա Ծռեր» կուսակցության գրասենյակի բացման արարողության ժամանակ «Սասնա ծեռեր»-ի անդամ Վարուժան Ավետիսյանը նշեց, որ նոր միտք, նոր տեսակ, նոր որակ են բերելու և համոզված են, որ ունեն լայն հենք մեր ժողովրդի մեջ, և ազգային իղձերի արտահայտիչը լինելով՝ դառնալու են լուրջ գործոն քաղաքական կյանքում: Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող, «Սասնա Ծռեր» կուսակցության նախագահ Ժիրայր Սեֆիլյանն էլ անդրադառնալով Ազգային ժողովը լուծարելու խնդրին, նշեց, որ դա եղել է իրենց առաջնային նպատակներից մեկը. «Բանտից նույնպես նման կոչով ենք հանդես եկել: Մենք համոզված ենք, որ սարերի հետևում չէ այդ գործընթացը և ամեն ինչ անելու ենք, որ արագանա»: