Փաշինյանի գրառումը Ալիևի հետ հանդիման մասին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած կարճ զրույցի մանրամասները կհրապարակի Երևան վերադառնալուց հետո: ՀՀ վարչապետն այս մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Դուշանբեում իմ ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցավ խոսակցություն: Մանրամասները կպատմեմ Երևան վերադառնալուց հետո»,- գրել է Փաշինյանը:
