Մակրոնի՝Երևան ժամանման ժամկետը հստակեցվում է

Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահը կմասնակցի Երևանում հոկտեմբերի 11-12-ին կայանալիք ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։ Դրան կնախորդի նախագահի պաշտոնական այցը։ Սակայն հստակ ժամկետ դեսպանը չի նշել՝ հավելելով, որ ժամանակացույցը հստակեցվում է։