«Ես տագնապ եմ բարձրացնում, որ այս խաղերն ուղղակի չարիք են շատերի համար»

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շահումով խաղերը, որոնք ուղղակի կործանում են բազմաթիվ ընտանիքներ, պետք է արգելվեն կամ առնվազն դառնան անհասանելի հասարակության գերակշիռ մեծամասնության համար: Հորդորում եմ նոր կառավարությանը և անձամբ վարչապետ Ն. Փաշինյանին՝ ձեռնարկել համապատասխան իրավական գործընթաց՝ Երևան քաղաքից և Հանրապետության բոլոր խոշոր համայնքներից, այսպես կոչված, բուքմեյքերական գրասենյակները դուրս վռնդելու համար, եթե հնարավոր չլինի ամբողջությամբ արգելել այդ կառույցների գործունեությունը:
Ավելին, պետք է արգելվի նաև ինտերնետով շահումով խաղերի գործունեությունը, իսկ այդ խաղերը ապօրինի կազմակերպողները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության: