ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում գումարվեց կոլեկտիվի ժողով՝ ֆակուլտետի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով: Հիշեցնենք, որ օրերս tert.am-ին տված հարցազրույցում տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն ասել էր, որ ֆակուլտետի 20 դասախոսներ դիմել են նախարարություն և հայցել են աջակցություն՝ ԵՊՀ ՏԿ ֆակուլտետում վերականգնելու օրինականությունը և ուսումնական գործընթացի նորմալ ընթացքը՝ դեկանին ապօրինի զբաղեցրած պաշտոնից ազատելու և նոր ընտրություններ կազմակերպելու միջոցով:
Ժողովում ելույթով հանդես եկավ Ծառուկյան դաշինքից նախկին պատգամավոր, ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի դասախոս Վարդան Բոստանջյանը:
Վերջինս իր ելույթում հորդորեց բոլոր դասախոսներին, ովքեր մեղադրել են ողջ կոլեկտիվին կոռումպացված լինելու մեջ, ներողություն խնդրել. «Մեկը ինձ կարո՞ղ է ասել՝ կոռումպացված եմ, հլը փորձեք: Խորհուրդ կտամ՝ Ձեր մեջ ուժ գտնեք ու ներողություն խնդրեք»:
Դահլիճից Վարդան Բոստանջյանի խոսքին արձագանքեց դասախոսներից Մ. Մելիքյանը. «Պարոն Բոստանջյան, էդ ինչու՞ չասացիք, որ այսօր շատ դասախոսների ժամերը կրճատել են:Մեկը ես՝ զրո ժամ ունեմ»:
Վարդան Բոստանջյանն էլ նշեց, որ ինքը տեղյակ չի եղել:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը