Փիղը ոտնատակ է տվել իրեն նկարող զբոսաշրջուհուն և սպանել

Զիմբաբվեում փիղը ոտնատակ է տվել գերմանացի զբոսաշրջուհուն, որը փոձում էր լուսանկարել նրան, հաղորդում է Daily Mail-ը։ Միջադեպը տեղի է ունեցել զբոսաշրջրիկների կողմից սիրված Մանա–Պուլս ազգային պարկում, սեպտեմբերի 26-ին։ 45-ամյա զբոսաշրջուհին դուրս է եկել մեքենայից, որպեսզի նկարի փղերի հոտը, և նրանցից մեկը հարձակվել է նրա վրա, որի արդյունքում մահացել է: «Մեր ունեցած տեղեկություններով՝ զբոսաշրջիկները սկսել են նկարել փղերի հոտը։ Մենք չգիտենք, թե ինչն է զայրացրել կենդանիներին և ինչու է նրանցից մեկը հարձակվել կնոջ վրա»,– հայտարարել է Զիմբաբվեի ազգային պարկերի և վայրի կենդանիների պաշտպանության Վարչության ներկայացուցիչ Տինաշե Ֆարավոնը: