Իսրայելը կզղջա. Իրանի պատասխանը չի ուշանա

Բաշար Ասադի և Սիրիայում նրա դաշնակիցների զորքերի վրա Իսրայելական զինված ուժերի հարձակումների շարունակման դեպքում Թել–Ավիվը կզղջա։ Այս մասին հայտարարել են Իրանի ազգային անվտանգության հարցերով բարձրագույն խորհրդում,– գրում է Haaretz-ը։ «Եթե Իսրայելը շարունակի գրոհները, նա արձագանք կստանա, որի համար կզղջա»,– ասվում է հայտարարության մեջ։