ԴԱԻՇ-ի զինյալներն այրում են Մոսուլի նավթահորերը
ԴԱԻՇ-ի ահաբեկիչներն այրում են Մոսուլի նավթահորերը: Այս կերպ ԴԱԻՇ-ը պատասխանում է Իրաքին, երբ տեղի բանակը քուրդ աշխարհազորայինների աջակցությամբ լայնամասշտաբ հարձակումներ են սկսել քաղաքի ազատագրման ուղղությամբ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր թուրքական Sabah թերթը, Թուրքիան սկսել է Իրաքում սուննիական բանակի մարզումները, որի կազմում կա 2000 մարտիկ: Ինչպես գրել էր պարբերականը, Իրաքի սուննիական բանակի մարտիկները մասնակցելու են Մոսուլի ազատագրմանը: Մոսուլն Իրաքի կարևոր նավթային կենտրոններից է, որը 2014թ. հունիսի 10-ին ամբողջությամբ անցել էր ԴԱԻՇ-ի վերահսկողության ներքո:
