Գալուստ Սահակյանը կզբաղվի լրագրողի հետ. ինչ է ասել ԳՄ նիստից հետո

Երեկ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողները հարցեր ուղղեցին Գալուստ Սահակյանին: «ՀՀԿ-ն երբեք չի լուծարվի»,- լրագրողի համապատասխան հարցից հետո ասաց Գալուստ Սահակյանը: Ըստ նրա՝ արտահերթ ընտրությունները սխալ երևույթ են. «Այդ հարցը չի քննարկվել, բայց դա խայտառակ երևույթ է: Երբ Նիկոլ Փաշինյանը կգա, կքննարկենք, մենք մեր կարծիքը կասենք: Խորհրդարանի ինքնալուծարումը կնշանակի պետության համար ամենավտանգավոր երևույթներից մեկը: Եթե ԱԺ ընտրություններ լինեն, մենք էլ մեր մասնակիցները կունենանք»:
Մեկ այլ լրագրողի հարցին՝ ինչով եք զբաղվելու, եթե ԱԺ-ն ցրվի, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ձեզ թվում է ես զբաղվելու բան չունե՞մ, ձեզ հետ կզբաղվեմ»:
|