Դատարանը Խաչատուրյան քույրերից մեկին ազատ է արձակել

Մոսկվայի Բասմանյան դատարանը որոշում է կայացրել քննչական մեկուսարանից բաց թողնել 18-ամյա Անգելինա Խաչատուրյանին, ով իր քույրերի հետ մեղադրվում է հոր սպանության մեջ՝ տեղեկացնում է gazeta.ru-ն։ Խափանման միջոցը կալանքից փոխվել է որոշակի գործողությունների արգելքի մինչև 2018 թ․ դեկտեմբերի 28-ը։ Դատարանի որոշմամբ՝ Անգելինա Խաչատուրյանին արգելվել է դուրս գալ իր բնակավայրից, շփվել ԶԼՄ-ների հետ, ինչպես նաև ուղարկել և ստանալ նամակներ, կիրառել կապի և համացանցի միջոցներ և շփվել քրեական գործի հետ կապ ունեցող անձանց հետ։ Խաչատուրյան քույրերին դատարանը արգելել է շփվել միմյանց հետ։ «Արգելելք մեղադրյալ Ա․Խաչատուրյանին շփվել տվյալ քրեական գործով մյուս մեղադրյալների՝ Մ․Խաչատուրյանի և Կ․Խաչատուրյանի հետ»,- ասել է Սաֆինան։