«Սրբազան Հայաստան»

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի քանի օր առաջ աշխարհի ամենահեղինակավոր մշակութային հարթակներից մեկում` Նյու Յորքի սրտում, Կենտրոնական այգու 5-րդ ավենյուի հատվածում տեղակայված հիասքանչ «Մետրոպոլիտեն» թանգարանում բացվեց «Armenia!» ցուցահանդեսը: Ցուցահանդեսի համակարգողն է հռչակավոր բյուզանտագետ Հելեն Էվանսը: Թանգարանի կայքէջում ցուցահանդեսի նկարագրությունը սկսվում է այսպես.

Սա տասնչորս դարերի ընթացքում հայ ժողովրդի նվաճումները ընդգրկուն համատեքստում ուսումնասիրող առաջին մեծածավալ ցուցադրությունն է: Այն ներառում է չորրորդ դարից, երբ հայերն ընդունեցին քրիստոնեությունն իրենց հայրենիքում` Արարատ լեռան ստորոտնե¬րում, մինչև 17-րդ դարն ընկած ժամանակահատվածը, երբ համաշխարհային առևտ¬րա¬յին ուղիների նկատմամբ Հայաստանի վերահսկողությունը ճանապարհ հարթեց դեպի տարածաշրջան հայալեզու տպագրության մուտքի համար:
Թվում է, թե շատ պարզունակ մի պարբերություն է, որում պարունակվող յուրաքանչյուր միտք ծանոթ է մեզ դպրոցական տարիներից: Այո, ծանոթ է: Սակայն, պետք է ընդունենք, որ Հայաստանից դուրս քչերին է ծանոթ, եթե չենք խոսում մասնագիտության բերումով կրոնի, արվեստի, պատմության ուսումնասիրությամբ զբաղվող փորձագետների մասին: Ցավոք, մեզ էլ հաճախ հայտնի է շատ մակերեսորեն՝ առանց մեր ինքնության վրա այդ երևույթների բացառիկ ազդեցության խոր իմացության:
Ինչպես Գրիգոր Նարեկացու հանճարի արժևորումը մեզանում վերարժևորվեց Հռոմի Սրբազան քահանայապետի մեծախորհուրդ անդրադարձով և նրա կողմից Նարեկացուն 36 տիեզերական վարդապետների շարքին դասելով, այնպես էլ մեր պատմությունը, մշակույթը, քաղաքակրթությունը պահանջում են հեղինակավոր հարթակներ` ոչ միայն աշխարհին ներկայանալու, այլև մեր ինքնագիտակցությունը բարձրացնելու համար:
Այս առումով վերջին տասնհինգ տարիների ընթացքում անցել ենք բացառիկ ճանապարհ: Ռուսաստանում և Ֆրանսիայում Հայաստանի տարիների, հայատառ գրատպության 500-ամյակի, Հայոց ցեղասպանութայն 100-ամյակի շրջանակներում աշխարհի բոլոր մայրցամաքներում անցկացվեցին հարյուրավոր ցուցահանդեսներ: Դրանց թվում նոր ոճով առանձնացան քաղաքակրթական ցուցահանդեսները, որոնք ցուցադրում էին հայկական վիթխարի ժառանգությունն իր մասշտաբային ծավալով և հատկապես դրա համաշխարհային նշանակությունն ու ազդեցությունը: Հիշենք մի քանիսը. «Սրբազան Հայաստան»՝ Լուվրում 2006թ., «Հայաստան` մեկ քաղաքակրթության դրոշմները»՝ Վենետիկի Սուրբ Մարկոս հրապարակի միաժամանակ երեք կենտրոնական թանգարաններում 2012թ., «Հայաստան. եղելության առասպել»՝ Պատմության Ռուսաստանի ազգային թանգարանում, Մոսկվայի Կարմիր հրապարակում 2015թ., «Հայաստանի 12 մայրաքաղաքները»՝ Փարիզի Կոնսյերժերիում 2006թ., նույն թվականին՝ «Հայկական գրի հրաշքը» Լիոնում, «Հայաստան. տապանի ժողովուրդ» ցուցահանդեսը՝ Հռոմի Վիտորիանոյում 2015թ., նույն թվականին՝ «Արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգությունը» Սանկտ Պետերբուրգի Ազգագրության թանգարանում, «Սուրբ Էջմիածնի գանձերը»՝ Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում 2006թ.: Այս ցուցահանդեսների գլխավոր ձեռքբերումը համարում եմ այն, որ դրանցից յուրաքանչյուրի իրականացումը հանձնարարված էր այդ հաստատությունների լավագույն մասնագետներին, ովքեր կարողացան մեծ հոգատարությամբ համադրել հանրահայտն ու անհայտը, ազգայինն ու միջազգայինը, կրոնականն ու աշխարհիկը և նոր լույսով աշխարհին ներկայացնել մեր ժառանգությունը: Յուրաքանչյուր ցուցահանդեսի առիթով աշխարհի ամենահեղինակավոր տպագրատներում հրատարակվեցին կատալոգներ, որոնք լուրջ գիտական աշխատանքի և նուրբ ճաշակի բացառիկ համադրություն են: Այդ պատկերագիրք-կատալոգներից յուրաքանչյուրը թերթելիս մտքով վերդառանում եմ 80-ականներ, երբ երջանկահիշատակ Վազգեն Առաջին վեհափառի օրհնությամբ Ֆինլանդիայում հրատարակվեցին երկու՝ այն տարիների համար բացառիկ պատկերագրքեր` «Էջմիածնի գանձերը» և «Արարատը»: Հիշում եմ, թե որքան բաղձալի էին այդ գրքերն այն ժամանակ յուրաքանչյուր ընտանիքի համար, ինչ չհագեցող ծառավով էինք թերթում դրանց էջերը և կարդում նկարագրությունները: Այսօր, որպես անկախ պետություն, ունենք բացառիկ հնարավորություններ մեր գիտելիքների և ստեղծագործ մտքի թռիչքի ներածին չափով աշխարհին ներկայանալու: Սա պարզապես մշակութային ժառանգության ներկայացում չէ, այլ աշխարհի խճպապատկերում մեր տեղի և դերի ամրագրում: Հասկանալի է, որ անչափ ավելի բարդ է և հետևանքներով լի «առաջին քրիստոնյա պետության» անվտանգությանը մարտահրավեր նետելը, քան 3 միլիոն բնակչություն և մի քանի տասնյակ հազար քառակուսի կիլոմետր տարածք ունեցող և չափազանց անկայուն տարածաշրջանում տեղակայված մեկ այլ երկրին: Մեզ համար մեր ազգային ինքնությունը, մեր անցած ուղին, մեր հավատքն ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանիչ վահան են: Դրանք բավարար չեն լուծելու մեր անվտանգային բոլոր խնդիրները, ավելին, հաճախ մեզ դարձնում են թիրախ, բայց անտարակույս դրանք նաև կարևորագույն լրացուցիչ պաշտպանիչ գործոն են, մեր գոյությունը երաշխավորելու բարոյական մի ազդակ աշխարհի հզորագույն պետություններին: Նրանք, ովքեր պարբերաբար խոսում են մեր պետությունն ու եկեղեցին լիարժեքորեն տարանջատելու մասին, ովքեր վտանգում են մեր ազգային ինստիտուտները, փորձում են արհեստական հավասարության նշան դնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայաստանում հանդուրժվող կրոնական կազմակերպությունների միջև, կա՛մ չեն գիտակցում թե ինչ են անում, կա՛մ էլ, որն ավելի վտանգավոր է, միտումնավոր են անում դա` մեզ թուլացնելու և պառակտելու նպատակով: Այո, յուրաքանչյուր ոք ունի իր նախընտրած կրոնը դավանելու, իր նախընտրած եկեղեցական կազմակերպությանն անդամակցելու իրավունք, բայց դա չի նշանակում, որ մեր ազգային եկեղեցին պետք է որևէ կերպ նսեմացվի մեր ազգային ինքնության տեսանկյունից իր ունեցած դերակատարման առումով: Ինչի՞ համար է որևէ ժողովրդի ինքնիշխանություն պետք: Առաջին հերթին` ազգային ինքնությունը պահպանելու համար: Ժողովրդի` իր տարածքում ազատ, անկաշկանդ զարգանալու հնարավորություն ընձեռելու համար: Այլապես պետությունները պետք է դադարեն գոյություն ունենալ և կառավարություններն փոխարինվեն կորպորատիվ կառավարման համակարգերով, որտեղ ցանկացած մեծ քաղաքի, շրջանի, մարզի կառավարումը մրցութային կարգով կարող է պատվիրակվել խորհրդատվական այս կամ այն ընկերությանը: Ազգային պետությունները, որոնք, ի դեպ, որոշ մասնագետների կարծիքով ժամանակի մեջ այսպես թե այնպես ձուլվելու են կոսմոպոլիտ, անձնակենտրոն համակարգերում, կոչված են երաշխավորելու ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, որը միջոց է ազգային արժեքների պահպանման, ազգային լեզվով հաղորդակցվելու, զարգացման ուրույն ճանապարհ ընտրելու համար: Եվ եթե մեր անկախությունն ու ինքնիշխանությունը պետք է ուղղված լինեն մեզ գունազրկելու, տարրալուծելու, ազգային հենքից պոկելու, ապա պարզ չէ, թե ինչու ենք ընտրում այդքան բարդ և խութերով լի ուղի: Դա անելու շատ ավելի հեշտ ձևեր կան, օրինակ` օր առաջ շատ ավելի մեծ և ուժեղ պետությունների մաս դառնալը: Եթե Լուվրը պատրաստ է մեզ անվանել «Սրբազան Հայաստան», Հռոմի պապը ուխտագնացություն է կատարում «առաջին քրիստոնյա երկիր», իսկ Մեթը «Արմենիա» ցուցադրությանն է տրամադրում իր լավագույն դահլիճները 4 ամիս ժամկետով, ապա մենք պարզապես պարտավոր ենք հասկանալ, թե ի՞նչ ենք մենք մեր ազգային եկեղեցով և ի՞նչ ենք առանց դրա, ո՞վ ենք մենք որպես 3 միլիոնանոց երկիր և ո՞վ ենք որպես «աշխարհի առաջին քրիստոնյա ժողովուրդ», ո՞րն է Սրբազան քահանայապետի ազդակը, երբ ինքը Ցեղասանության նահատակների սրբադասումից օրեր առաջ ճանաչում է մեր ազգային եկեղեցու կողմից սրբադասված Նարեկացուն որպես սուրբ` կաթոլիկ եկեղեցու կանոններով և առանց Վատիկանի ընթացակարգերով սրբադասելու միանգամից հռչակում է նրան Տիեզերական վարդապետ: Միջազգային լինելու համար պետք չէ կտրվել արմատներից: Ժամանակակից լինելու համար պետք չէ մոռանալ ավանդույթները: Ուրիշինը գնահատելու համար պետք չէ հրաժարվել քո սեփականից: Հպարտ քաղաքացի լինելու համար պետք է առաջին հերթին ճանաչել սեփական ինքնությունը և իմանալ ժողովրդիդ պատմությունը, արժևորել և տարածել ազգային ժառանգությունը: 2006թ. Լուվրի ցուցահանդեսին զուգընթաց աշխարհի առաջատար հեռուստաընկերությունների հետ փոխգործակցությամբ պատրաստվեց և եթեր հեռարձակվեց մի քանի վավերագրական ֆիլմ, հրատարակվեցին հարյուրավոր հոդվածներ աշխարհի առաջատար պարբերականներում, արվեստի ոլորտային պարբերականներից մի քանիսը հատուկ թողարկումներ նվիրեցին այդ ցուցահանդեսին: Ցուցահանդեսն ավարտից հետո կրկնվեց Հայաստանի պատմության ազգային թանգարանում` Հայաստանի հասարակության համար այն հասանելի դարձնելու համար: Հայերեն թարգմանվեց և հրատարակվեց այդ ցուցահանդեսի «Սրբազան Հայաստան» կատալոգը: Վստահ եմ, որ Հայաստանի այսօրվա կառավարությունն ու հատկապես մշակույթի նախարարությունը անում են անհրաժեշտ քայլեր Մեթի ցուցահանդեսի բացառիկ հնարավորությունը լիարժեք օգտագործելու նպատակով»:

դիտվել է 272 անգամ
Լրահոս
Քրդի մնացորդը Սամվելյանին «փուռն է տվել» հիմա էլ «ծամում» է. Նարե Սոսե (video) Հովիկ Աղազարյանը կա ու կմնա ՔՊ-ի չոբան․ Խաչիկ Մանուկյան (video) «Բացահայտված են այլևս․ Նիկոլի Դոգն ու Աղազարյան Հովիկը»․ Ձյունիկ Աղաջանյան (video) Պատերազմից հետո ՔՊ-ի հետևից գնացողն արդարացում չունի․ Անժելա Թովմասյան (video) Գազայում պատերազմի մեկնարկից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 65 հազարը Ֆրանսիայում գործադուլի պատճառով սահմանափակվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը Գիտակցու՞մ ես, որ ինքնահմայքի մեջ ես հայտնվել․ Սամվել դպիր Առաքելյանը՝ Տեր Արամին Արգիշտի Մեխակյա՛ն, լավ լսիր՝ հորդ ի՞նչ պատասխան ես տալու․ Արամ Սարգսյան (video) Խայտառակություն․ Մակրոնը կապացուցի, որ կինը տղամարդ չէ Ճի՞շտ է, որ դուք գործակալ եք՝ «Շակալ» ծածկանունով. լրագրողը՝ Փաշինյանին (video) Գագիկ Սուրենյանը մանրամասներ է հայտնում․ ինչ ցիկլոն է ներթափանցում Հայաստան Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը համագյուղացիներին Դիլիջանում հողեր է տվել Սրբապիղծնե՛ր, Սրբազաններին կալանավորելու պահից Հայաստանը դադարել է գոյություն ունենալ (video) Նիկոլը «կրթվելու» ակցիայի անվան տակ գեներացնում է առաջին հայացքից անմեղ թվացող, բայց իրականում դեգրադացնող ու կեղեքող թեզեր, որոնք կաթիլի նման ծակում են ապառաժը. Արմեն Հովասափյան Հայաստանն ու Ադրբեջանը կոնկրետ քայլեր են ձեռնարկում խաղաղության հասնելու համար․ ԵՄ հանձնակատար Սուրբ Էջմիածնից առաջին անգամ եկեղեցի կբերվի Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքը «Երբ գյադան մնում է շշի և Դոգի տակ» (video) #ՀԻՄԱ․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ Ռազմական հրթիռներն արձակվել են Ադրբեջանից․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Դավիթ Բեկ փողոցում խմելու ջուրը մի քանի օր է՝ անխնա հոսում է Փաշինյանին չի անհանգստացնում այն, որ Հայաստանին այլ անուններ են տալիս Արամ Զավենի Սարգսյան, Վազգեն Սարգսյանը երբեք չէր ասի՝ բռնաբարվեք ու հաճույք ստացեք․ Արամ Սարգսյան (video) Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը. վիրավորներից մեկին դուրս են բերել փրկարարները Քաղաքացին ընկել է Ողջի գետը․ վերջինս հոսպիտալացվել է Սոցիոլոգիական հետազոտություն են պատվիրել, սակայն արդյունքը չեն հրապարակում, տղերք, դասեր չե՞ք քաղել 12 անձ տեղափոխվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն՝ սուր աղիքային վարակ ախտորոշմամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am