Ավելի քան 100 դատապարտյալի ներում է շնորհվել

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հինգշաբթի հրատարակել է 111 դատապարտյալների համաներման վերաբերյալ հերթական փաստաթուղթը, հայտնել է Համաներման հանձնաժողովի նախագահ Զվիադ Քորիձեն՝ ելույթ ունենալով նախագահի վարչակազմում անցկացված ճեպազրույցի ժամանակ:
«42 բանտարկյալներ այսօր իսկ կլքեն պատժական հիմնարկները: Նրան թվում կա մեկ անչափահաս և երեք կին»,-նշել է նա:
Նրա խոսքով՝ ևս 69 դատապարտյալի համար կրճատվել են բանտարկության ժամկետները: Նրանց թվում կա չորս կին և վեց անչափահաս: