ԲՀԿ նախընտրական շտաբում միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել. քննչական կոմիտեն մանրամասնում է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբում սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2018թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչը ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ հաղորդման հիման վրա նախապատրաստվող նյութերի շրջանակում ժամը 18:00-ին այցելել է Երևան քաղաքի Բաշինջաղյան 188/5 հասցեում տեղակայված նախընտրական շտաբ և կատարել դեպքի վայրի զննություն: Ըստ քրեական գործի նյութերի՝ այդ ընթացքում հիշյալ շտաբի աշխատանքները համակարգող Գ.Գ-ն նկատել է, որ ոստիկանը զննության ընթացքում վերցրել է շինության տեսախցիկներով կատարվող տեսաձայնագրությունների հիշողության կրիչը: Իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանի ծառայողական գործողությունները դադարեցնելու, այն է՝ տեսաձայնագրությունների հիշողության սարքի դուրսբերումը կանխելու և խոչընդոտելու համար, ուժ գործադրելու եղանակով, կոտրելով դռան շրջանակն ու ապակին, Գ.Գ.-ն բացել է շտաբի դուռը և բղավելով ներս կանչել դրսում հավաքված շուրջ քառասուն երիտասարդների՝ նրանց հրահանգելով կոտրել սրահում ամեն ինչ և արգելել տեսաձայնագրությունների հիշողության սարքի դուրսբերումը տարածքից: Բացի այդ, Գ.Գ-ն., չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների՝ քննչական գործողությանը չխոչընդոտելու օրինական պահանջներին, վերջիններիս ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ նրանց կյանքի և առողջության համար գործադրել է ոչ վտանգավոր բռնություն: 2018թ. սեպտեմբերի 25-ին Գ.Գ-ն ձերբակալվել է: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ սեպտեմբերի 27-ին նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 322-րդ հոդվածի 2-րդ մասով (ինքնիրավչությունը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով): Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, միջադեպին մասնակից անձանց շրջանակը հստակեցնելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Մարդը դիակը վերցրած 60 կմ բերում է Մարտունի հերձելու․ պատգամավոր Կոռուպցիա՞ է․ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ամուսիններ չէին, ո՞նց էր ՊՊԾ-ն ուղեկցում․ Կյուրեղյան (video) 1 մլրդ դոլար արժողությամբ ամերիկյան ռադարը չի կարողացել հետ մղել իրանական դրոնի գրոհը ԱԺ-ն արգելել է Հայ Առաքելական եկեղեցուն Հայաստան–Իրան անցակետում բեռնատարների կիլոմետրանոց հերթեր են. անցակետը ժամը 3–ից չի աշխատում Նոր կանոններ Ռուսաստանում միգրանտների համար ԱՄՆ-ն փորձարկել է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը Իրանի նոր Գերագույն առաջնորդի ընտրության գործընթացը մոտենում է ավարտին, թեկնածուներն արդեն հայտնի են․ Tasnim Եթե Հայաստանում կա մի ղեկավար, որի օրոք պատերազմ չի եղել, դա երկրորդ նախագահն է և ՀՅԴ–ն. Քրիստինե Վարդանյան «Երևան» երիտասարդական նվագախմբի անդամները Լիբանանից հատուկ չվերթով վերադարձել են Հայաստան Ի՞նչ ռիսկերի կարող է բախվել Հայաստանի էներգետիկ համակարգը՝ Իրանի շուրջ տեղի ունեցողի ֆոնին. փորձագետ Լիբանանի բնակչությունը կտարհանի Անշարժ գույք՝ զբոսայգու դիմաց․ ՔՊ-ականների, Հայկ Կոնջորյանի, Էդուարդ Բաբայանի և արտոնյալ գործարարի կապը. «Հետք» Կրկին հարված է հասցվել Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Լեզվակռիվ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի և դատավորի միջև․ իրավիճակը լարվեց (video) «Իրաքի իսլամական դիմադրության» մարտիկներն ԱՄՆ ռազմակայանների դեմ իրականացրել են 27 գործողություն Այ սա է Թրամփի աջակցությունը ՝ 180 աշակերտների մահը. իրանցի դիվանագետը ակցիայի մասնակիցներին (video) Խամենեի վերացումը կատաստրոֆիկ թարս ազդեցություն է ունեցել ԱՄՆ-ի ու Իսրայելի վրա. լիազոր դեսպան (video) Զախարովան շնորհակալություն է հայտնում Հայաստանին Սիրիան փակել է Լիբանանի հետ սահմանային անցակետը #ՈՒՂԻՂ․ «Նիկո՛լ, դու ստիպված ես լինելու պահանջել 800 հազար հայերի վերադարձը Բաքու, Սումգայիթ» (video) Թրամփը դավաճանեց դիվանագիտությանը և իրեն ընտրած ամերիկացիներին․ Արաղչի Շրի Լանկայի ափերի մոտ սուզանավը հարձակվել է Իրանի նավի վրա․ 101 մարդ անհետ կորել է, 78-ը՝ վիրավորվել Ընտրվել է ՔՊ-ական Վանիկ Օհանյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am