Մարզաշխարհի մի քանի ներկայացուցիչ ևս զրկվել է դիվանագիտական անձնագրից
Երեկվանից ԶԼՄ-ներում ակտիվ շրջանառվում է մի շարք անձանց՝ դիվանագիտական անձնագրերից զրկելու հարցը։ Նախ նշվում էր Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունը։ Այսօր հրապարակվել է զրկվածների ամբողջական ցանկը, որոնց թվում բացի Մխիթարյանից, դիվանագիտական անձնագրերից զրկվել են նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար, ներկայիս փոխնախարար Գաբրիել Ղազարյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար, Վրաստանում ՀՀ դեսպան լեգենդար ծանրորդ Յուրիկ Վարդանյանը, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը։
