Պուտինն ու Ալիևը թեյի սեղանի շուրջ առանձնազրույց են ունեցել
Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են ,որ Բաքվում կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի տետ-ա-տետ հանդիպումը: Երկու երկրների նախագահներն առանձնազրույց են ունեցել թեյի սեղանի շուրջ: Ավելի վաղ Պուտինն ու Ալիևը ելույթ են ունեցել ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային IX համաժողովի լիագումար նիստի շրջանակներում:
