1,5 մլրդ գումար հետ կբերվի պետբյուջե. Դավիթ Սանասարյան
«Պետությանը պատճառված գումաները հետբերման պրոցեսի մեջ են:Հայրենիք-Սփյուռք ՊՈԱԿ-ից արդեն 48 մլն դրամի վերադարձ եղել է պետական համապատասխան հաշվին: Արդեն գոյություն ունի ժամանակցույց, որ կարճ ժամանակում մնացածն էլ կվերադարձվի», - լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Կարող եմ պաշտոնապես հայտարարել, որ առաջիկա երեք ամիսների ընթացքում 1,5 մլդ գումար հետ կբերվի պետբյուջե,ասաց Դավիթ Սանասարյանը: Հարցին, թե ո՞ր ակունքներից են այդ գումարները հետ բերվելու, Սանասարյանը մատնանաշեց, մասնավորապես, Բարձրավոլտ էլեկտրացանցեր և «Լուսանշան» ՊՈԱԿ-ները: Նա ընդգծեց, որ հաջորդ շաբաթ վարչապետին կներկայացվեն նաև Ագրարային համալսարանի և Էջմիածնի քաղաքապետարանում արված ստուգումների արդյունքները:
