Սկրիպալների թունավորման գործով կասկածվողներից մեկի իրական ինքնությունը պարզվել է
Ինչպես տեղեկացնում է BBC-ն՝ մեջբերելով Bellingcat-ի տվյալները, լրագրողական հետաքննություն իրականացնող Bellingcat կայքը պարզել է Սոլսբերիում ՌԴ հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործով կասկածվող գործակալներից մեկի ինքնությունը: Ռուսլան Բոշիրով անունով հայտնի տղամարդն իրականում գնդապետ Անատոլի Չեպիգան է: Բրիտանացի պաշտոնյաները չեն մեկնաբանել այս լուրը: Բրիտանացի քննիչներն ավելի վաղ հայտնել էին, որ Բոշիրովը ռուսական հետախուզության գործակալ է: Կարծիք կար, որ նա Մեծ Բրիտանիա է ժամանել կեղծ անձնագրով: Նրա հետ Սոլսբերի էր ժամանել նաև մեկ այլ ռուս քաղաքացի, որը ներկայացել է որպես Ալեքսանդր Պետրով:
