Նարե Գրիգորյան. «Րոպեներ առաջ ինձ զանգահարեց առաջին տիկին Աննա Հակոբյանը»
«Սիրելի բարեկամներ: Րոպեներ առաջ ինձ զանգահարեց առաջին տիկին Աննա Հակոբյանը: Նա ավելի մանրամասն տեղեկացավ իմ խնդրի մասին և ասաց, որ կարող է օգնել թե՛ աշխատանքը վերականգնելու, թե՛ նոր աշխատանք գտնելու հարցում: Ես շնորհակալություն հայտնեցի և ասացի, որ կմտածեմ և իրեն տեղյակ կպահեմ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Նարե Գրիգորյանը:
