Արարատի մարզպետարանում պարապուրդի են մատնված
Մեզ հասած լուրերով՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի անտեղյակությունը ուղիղ արտացոլվում է աշխատակազմի վրա։ Արդեն չորս ամիս է՝ մարզպետարանում պարապուրդի են մատնված, մարզպետի անունը կա, ամանուն չկա։ Նշենք, որ մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Արարատի մարզում էր, որի ընթացքում բացահայտվեց մարզպետի անտեղյակությունը։ Վարչապետը հետաքրքրվում էր, թե որքան կաթիլային ոռոգման հողատարածք կա մարզում, Սարգսյանը կմկմում էր՝ «Կարծեմ 40 հազար հեկտար»։
